copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 23:07 24-09-2024

ԼՂ-ից տեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքը չափազանց կարևոր է․ Քամալա Հարիս

Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կարևոր է հայ ժողովրդի արժանապատվության վերականգնման և տարածաշրջանում կայունության համար: Փոխանցում է Tert.am-ը։

Այս մասին ասվում է ԱՄՆ փոխնախագահ, նախագահի թեկնածու Քամալա Հարիսի հայտարարության մեջ՝ ուղղված հայ-ամերիկյան հանրությանը․ «Իմ բարեմաղթանքներն եմ հղում Ձեզ այս օրը, երբ դուք նշում եք Հայաստանի անկախության օրը։

Մինչ մենք տոնում ենք այս օրը, մենք նաև պետք է երբեք չմոռանանք Հայոց ցեղասպանության մասին, երբ շուրջ 1,5 միլիոն հայեր տեղահանվեցին, սպանվեցին և քշվեցին դեպի մահվաներթ:

Սա ողբերգություն է, որը շարունակում է ձևավորել հայ ժողովրդի ինքնությունը։ Հայ-ամերիկյան համայնքի տոկունությունը մնում է ոգեշնչման աղբյուր Ամերիկյան մեր հավաքական պատմության մեջ: Ես հավատարիմ եմ մնում Հայաստանի և նրա հարևանների միջև կայուն խաղաղության հասնելու գաղափարին՝ հիմնված ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության հարգանքի վրա:

Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կարևոր է հայ ժողովրդի արժանապատվության վերականգնման և տարածաշրջանում կայունության համար:

Ես շարունակելու եմ աջակցել Հայաստանին ժողովրդավարության ամրապնդման և տարածաշրջանում կայունության խթանման նրա ջանքերում:

Հայաստանն ու իր ժողովուրդն ունեն հարուստ պատմություն, որը ոգեշնչում է բոլորիս ձգտել ազատության և արդարության: Ես հավատարիմ եմ մնում մեր ժողովուրդների միջև կապերի խորացմանը և գործընկերության ամրապնդմանը, որն աջակցում է մեր ընդհանուր արժեքներին և ձգտումներին: Միասին մենք կարող ենք կառուցել ավելի ապահով, արդար և ազատ աշխարհ: Հարգանքով, Փոխնախագահ Քամալա Հարիս»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ