copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:21 07-06-2023

ԼՂ հայերի անվտանգ ապրելու իրավունքը պետք է կենտրոնական նշանակություն ունենա բանակցություններում. Միխայել Ռոթ

Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ ապրելու իրավունքը պետք է տևական խաղաղության շուրջ բանակցությունների կենտրոնական բաղադրիչը լինի: Այս մասին Երևանում ասուլիսում շեշտեց Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը:

«Եթե մենք դիտարկում ենք տևական խաղաղության հասնելու երկուստեք ջանքերը, այսինքն՝ բանակցությունները, ապա այս հարցը պետք է կենտրոնական նշանակություն ունենա բանակցություններում: Մենք մեծապես գնահատում ենք ԼՂ հայերի անվտանգ ապրելու իրավունքը: Եվ համարում ենք, որ սա պետք է տևական խաղաղության շուրջ բանակցությունների կենտրոնական բաղադրիչը լինի»,-ասաց նա:

Ռոթն ավելի վաղ ընդգծել էլ, որ չպետք է երբեք թույլ տալ, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունենան էթնիկ զտումներ: Անդրադառնալով հարցին, թե ի՞նչը կարող է զսպման մեխանիզմ լինել՝ նա պատասխանեց, որ որպես մեխանիզմ առաջին հերթին պետք է դիտարկել Ադրբեջանի կամքն ու պատրաստակամությունը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ