Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:25 04-10-2023

Եթե սա է ՄԱԿ-ի արձագանքը, ապա չափազանց քիչ է և չափազանց ուշացած. Արարատ Միրզոյան

ՀՀ-ն ամիսներ շարունակ դիմել, ահազանգել ու տեղեկացրել է, արձագանք ու միջամտություն է պահանջել բազմաթիվ միջազգային կառույցներից, և առաջին հերթին՝ ՄԱԿ-ից և նրա համապատասխան գործակալություններից: Տեղի են ունեցել նաև ԱԽ նիստեր: Մենք համարժեք արձագանք, դժբախտաբար, չենք ստացել: Այս մասին ևս մենք բարձրաձայնել ենք։ Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Անդրադառնալով ՄԱԿ-ի առաքելության՝ Արցախ այցին, Միրզոյանն ասաց․

«Եթե սա է ՄԱԿ-ի արձագանքը, ապա սա չափազանց ուշ է և չափազանց քիչ։ Ուզում եմ հույս հայտնել, որ այնուամենայնիվ, սա չէ այն արձագանքը, որ ՄԱԿ-ը և նրա գործակալությունները պետք է ցուցաբերեն»։

Նա ասաց, թե իրեն հավաստիացրել են, որ ՄԱԿ-ի առաքելության համապատասխան գործակալության կողմից հայտարարություն լինելու է։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել

Ձեզ գուցե հետաքրքրի