Բագրատ Սրբազանը աջակիցների հետ երթով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր բարձրացավ եւ ծաղիկներ խոնարհեց
Բագրատ Սրբազանը մարզահամերգային համալիրում հավաքից հետո իր աջակիցների հետ երթով բարձրացավ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհեց այնտեղ՝ անմեղ զոհերի հիշատակին:
Բագրատ Սրբազանը Ծիծեռնակաբերդում ասաց, որ վտանգված է ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը, որը նանև թշնամի պետությունների պահանջն է:
«Այստեղ մենք իրենց հիշատակի առջև, բայց ոչ միայն հիշատակելու, այլ այդ հանձնառությունը ուխտ և երդում դարձրած շարունակելու մեր ընթացքը: Այս վայրկյանը մեզ համար պետք է երդում լինի՝ անդավաճան գտնվել, մեկս մյուսի հանդեպ անդավաճան, մեր պետության, նահատակների, հայրենիքի առջև անդավաճան»,-ասաց նա: