copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:34 21-09-2024

Պայթյուն՝ Շենգավիթ վարչական շրջանի էլեկտրաենթակայաններից մեկում․ shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողները Գարեգին Նժդեհի փողոցում պայթյունի ձայն են լսել, ապա նկատել են, որ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վարչական շենքի դիմացի հատվածում էլեկտրաենթակայանից ծուխ և կրակ է նկատվում։

Ոստիկանները ահազանգում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որտեղից էլ տեղեկությունը փոխանցում են Երևանի թիվ 2-րդ և թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներ, որտեղից օպերատիվորեն ժամանած հրշեջները կարողանում են արագ կանխել կրակի տարածումը, ինչի շնորհիվ ամբողջ ենթակայանը մոխրի չի վերածվում։

Պարզվել, որ այրվել են 2 տրանսֆորմատորների բարձր լարման լարերը, ինչի հետևանքով էլ Շենգավիթ վարչական շրջանի մեծ թվով բազմաբնակարանային շենքեր, հիմնարկ ձեռնարկություններ, սննդի և առևտրի կենտրոններ, ոստիկանության Շենգավիթի բաժինը, Շենգավիթի դատախազությունը, ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթի քննչական բաժինն ու Շենգավիթի թաղապետարանը ամբողջությամբ հոսանքազրկվել են։

Մոտ 1 ժամ պահանջվեց, մինչև ժամանեցին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները, ովքեր խնդիրը ուսումնասիրելուց հետո դեպքի վայր կանչեցին վթարավերականգնողականի աշխատակիցներին, որպեսզի կարճ ժամանակում խնդիրը կարգավորեն և էլեկտրամատակարարումը վերականգնվի։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ