copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 16:58 23-10-2025

Լիահույս եմ՝ արդարացնելու ձեր սպասումները. Շենգավիթ վարչական շրջանի նորանշանակ ղեկավարը գրառում է կատարել

ՇՄՆ նախկին փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը ֆբ իր էջում տեղեկացրել է, որ նշանակվել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար, մասնավորապես նա գրել է.

Հարգելի՛ շենգավիթցիներ,

Ուրախությամբ հայտնում եմ, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ նշանակվել եմ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար։

Ինձ համար մեծ պատիվ և պատասխանատվություն է աշխատել Շենգավիթի զարգացման և վերջինիս բնակչության հասարակական կյանքի որակի ու կենցաղի բարեկարգմանն ուղղված ներկա և ապագա ծրագրերի շուրջ։

Շենգավիթ վարչական շրջանում մինչ օրս իրականացվել են հսկայածավալ աշխատանքներ։ Կատարվածը պահպանելու և զարգացնելու համար պարտավոր ենք միասնական աշխատանքով շարունակել զորացնել Շենգավիթը։

Սիրելի ժողովուրդ, ձեզ հետ միասին մենք կխթանենք զարգացման նոր վեկտորներ։ Տնտեսական հնարավորությունները, սոցիալական ենթակառուցվածքները, ծառայությունների մատուցման որակը, այս բոլորը միավորելով՝ նպատակ ունենք, որ Շենգավիթը երևանցիների համար լինի սիրով ապրելու վայր, որտեղ իր պատմությունն ու գեղեցկությունը պահպանելու և նորով լրացնելու բազում հնարավորություններ կլինեն։

Ես հանձնառու եմ բաց շփման և հասարակական երկխոսության համար։ Յուրաքանչյուր բնակիչ պետք է զգա, որ իր ձայնը կարևոր է, որ նրա գաղափարները գնահատվում են։

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատազմի հետ համատեղ կառուցողական մոտեցմամբ կիրականացնենք մարդակենտրոն աշխատանքներ, որտեղ յուրաքանչյուրիս նվիրվածությունը գրավականն է լավագույն արդյունքների։
Լիահույս եմ՝ արդարացնելու ձեր բարինպատակ սպասումները։

Հարգանքով՝
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար՝ Տիգրան Գաբրիելյան

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին