Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:12 19-09-2024

Մենք պարտք ունենք մեր տղաներին․ Գյումրիում ապրող արցախցիները երթով գնացել են Շիրակի պանթեոն

Արցախի կորստից 1 տարի անց շատ արցախցիների համար Գյումրին դարձել է ապաստան։ Արցախցիներն ասում են` Գյումրիում իրենց լավ են զգում, բայց մտքերն ու հիշողությունները Արցախում են։

Գյումրիում ապրող արցախցիները երթով գնացել են Շիրակի պանթեոն, ծաղիկներ խոնարհել Արցախում զոհված հայորդիների շիրիմներին։

Արցախցիները Oragir.News-ի հետ զրույցում ասում են, որ պարտք ունեն Հայրենիքի համար ընկած տղաներին և այդ պարտքը Արցախ վերադառնալն է։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված