copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:53 17-09-2024

Երկու օրից Մալյանն ազատ կարձակվի, դիմում ենք ներկայացնելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Նարեկ Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրել է. «Երկու օրից՝ սեպտեմբերի 19-ին, բանտից ազատ կարձակվի քաղաքական բանտարկյալ Նարեկ Մալյանը:

Լրանում է դատավճռով սահմանված ազատազրկման ժամկետը՝ 1 տարին: Դատավճիռը դեռ չի մտել ուժի մեջ, ավելին՝ պաշտպանության կողմը դեռ չի ստացել վերաքննիչ քրեական դատարանի որոշումը: Այն ստանալուն պես կբողոքարկվի վճռաբեկ դատարան, իսկ քանի որ այդ հաստատության հետ հույս կապելը, այն էլ նման քաղաքական գործով, զավեշտի շարքից է, դրանից հետո դիմում կներկայացնենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Նարեկը իր կալանքի 1 տարին կրեց անտրտունջ, ես նույնիսկ կասեի՝ արիստոկրատական անվրդովվությամբ, մի տեսակ վայելելով «ազատությունը» բանտում: Հնչում է շատ տարօրինակ, բայց դա այդպես է: Թոթափելով առօրյա հոգսերը, բանտային կյանքը ընդունելով որպես իրականություն, կարծես Նարեկը եվրոպական մի ակումբում կոնյակ էր վայելում, այլ ոչ թե օրեր անցկացնում «Վարդաշեն» ՔԿՀ-ում:

Նա առաջին օրվանից ասել է, որ ավելի ազատ է, քան մենք՝ պատրանքային ազատության մեջ գտնվողներս: Որպես էրուդիտ, լայն մտահորիզոնով և տարբեր ոլորտներում խորքային գիտելիքներով օժտված մարդ, նա իրապես գիտակցում է և յուրովի վայելում, որ դատապարտվել է ադրբեջանաթուրքական, հայրենավաճառ, դավաճանական իշխանության կողմից: Նա հստակ գիտակցել է մի բան, որը հասու չէ շատ մահկանացուներիս՝ կգա ժամանակը և նրա այս 1 տարին ծառայելու է մեր ազգին որպես նրա անձնական զոհաբերության ընծա: Այս մեկ տարվա ընթացքում իմ մոտ տպավորություն է ստեղծվել, որ ես ավելի ծանր տարա նրա ապօրինի կալանքը, քան հենց ինքը՝ Նարեկ Մալյանը: Առանձին հիացմունքս նրա ընտանիքին՝ Տեր Պետրոս ավագ քահանայի գլխավորությամբ, որն ամբողջությամբ սատարել և կարևորը՝ հասկացել է Նարեկին:

Ամեն դեպքում, բանտի պատերից դուրս շատ էր զգացվում Նարեկի անձնական ներկայության պակասը, որը կլրացվի երկու օրից:

Բարի գալուստ իրական աշխարհ, ինչպես կասեր Մորֆիուսը «Մատրիցա» կինոնկարից»։

Ամենից շատ դիտված

16:36 Բոնիի սիրտը զբաղված է. դերասանն ու ինֆլուենսեր Մերի Ադամյանը հայտնել են իրենց հարաբերությունների մասին
23:37 Քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ ունենք լուծումներ․ Արամ Վարդևանյան
14:28 Թոշակս 10 հազար դրամով ավելացրին, բայց նպաստից զրկեցին․ առաջին կարգի հաշմանդամի պատմությունը
14:36 Ֆրանսիայի ամենամեծ ատոմակայանի երեք ռեակտորները փակվել են մեդուզաների պատճառով
22:56 Մոսկվան կարող է նոր զnրահավաք անցկացնել աշնանը․ Զելենսկի
21:54 Ամենաթանկ մարդիկ. ինչպես է Արամ Մելիքյանը կնոջ հետ փայլել հարսանյաց արարողությանը
21:22 Փրկարարներն օգնություն են ցուցաբերել օտարերկրացի զբոսաշրջիկներին
09:07 Դրախտային են այն բաժինները, որ բաղկացած են պետից, աշխատողից, վարորդից ու հավաքարարից
22:25 Հրաչ Մուրադյանն ու կինը դստերը դպրոց են ճանապարհել. նոր կադրեր աստղային ընտանիքից
22:39 Ռուսաստանի ամենամեծ նավթաքիմիական գործարանը կանգնել է ԱԹՍ-ի հարձակումից հետո

Ձեզ գուցե հետաքրքրի