copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:22 17-09-2024

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 92 դեպք. գրանցվել է 9 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 16-ից 17-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 92 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 17, ֆիզիկական ներգործության` 12, զորակոչից խուսափելու՝ 10, անձնական ունեցվածքի գողության` 9, թմրանյութի հայտնաբերման՝ 8, խարդախության՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու` 4, հոգեկան ներգործության՝ 3, ավազակության, շորթման, թմրանյութի իրացման, գույքի ոչնչացման կամ վնասման և սառը զենքի հայտաբերման՝ 2-ական, բնակարանային գողության, ապօրինի ձեռնարկատիրության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, փաստաթղթերի կեղծիքի, հարկեր տուրքեր կամ այլ վճարներ չվճարելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, դատական ակտը չկատարելու, ինքնիրավչության, աշխատանքներ իրականացնելիս շրջակա միջավայրի պահպանության պահանջները խախտելու՝ 1-ական դեպք։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։

Հայտնաբերվել է 1 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 17 անձ ստացել է տարբեր աստsիճանի մարմնական վնասվածքներ։

Ամենից շատ դիտված

16:36 Բոնիի սիրտը զբաղված է. դերասանն ու ինֆլուենսեր Մերի Ադամյանը հայտնել են իրենց հարաբերությունների մասին
23:37 Քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ ունենք լուծումներ․ Արամ Վարդևանյան
14:28 Թոշակս 10 հազար դրամով ավելացրին, բայց նպաստից զրկեցին․ առաջին կարգի հաշմանդամի պատմությունը
14:36 Ֆրանսիայի ամենամեծ ատոմակայանի երեք ռեակտորները փակվել են մեդուզաների պատճառով
22:56 Մոսկվան կարող է նոր զnրահավաք անցկացնել աշնանը․ Զելենսկի
21:54 Ամենաթանկ մարդիկ. ինչպես է Արամ Մելիքյանը կնոջ հետ փայլել հարսանյաց արարողությանը
21:22 Փրկարարներն օգնություն են ցուցաբերել օտարերկրացի զբոսաշրջիկներին
09:07 Դրախտային են այն բաժինները, որ բաղկացած են պետից, աշխատողից, վարորդից ու հավաքարարից
22:25 Հրաչ Մուրադյանն ու կինը դստերը դպրոց են ճանապարհել. նոր կադրեր աստղային ընտանիքից
22:39 Ռուսաստանի ամենամեծ նավթաքիմիական գործարանը կանգնել է ԱԹՍ-ի հարձակումից հետո