Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:46 16-09-2024

Փաշինյանը պատրաստ է հրաժարվել նաև Արծվաշենից․ Արծվաշենը ևս դժգույն ու դժբա՞խտ է

Oragir.News-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել է արծվաշենցիներին՝ հրաժարվել Ադրբեջանի դեմ ուղղված հայցերից, որոն մի մասը Եվրոդատարան է հասել։

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ՝ արծվաշենցիներին Փաշինյանի ցանկությունը փոխանցել և համոզել են ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ու Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Թեմայի առնչությամբ մեկնաբանություն ստանալու համար Oragir.News-ը կապ հաստատեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակ, որտեղից նշեցին, որ չեն մեկնաբանում այս տեղեկությունը։

Oragir.News-ը կապ հաստատեց ՏԿԵՆ մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանի հետ, ով նշեց, որ նման տեղեկատվության չի տիրապետում և չի կարող պատասխանել։

Հարցին՝ ո՞վ կարող է տալ մեր հարցերի պատասխանը, մամուլի խոսնակը պատասխանեց․ «Չեմ կարող ասել, նախարարը երկրում չէ։ Եթե տեղեկություն ունենամ, կզանգեմ ձեզ»։

Սակայն մինչև աշխատանքային օրվա ավարտը նախարարությունից մեզ պատասխան չտվեցին։

Հետաքրքիր է՝ իշխանության այն անդամները, որոնք Արծվաշենից են, համաձա՞յն են Նիկոլ Փաշինյանի հետ, ցանկություն չունե՞ն Արծվաշեն վերադառնալու։

Հիշեցնենք, որ վերջին ասուլիսներում և հանդիպումներում Նիկոլ Փաշինյանը, խոսելով ՀՀ ինքնիշխան տարածքի մասին, ցույց էր տալիս ՀՀ քարտեզը ներառյալ Արծվաշենը։ Եվ եթե ՄԻԵԴ-ից արծվաշենցիների հայցերը հետ վերցնելու մասին լուրերը ճիշտ են, ապա ենթադրելի է, որ Փաշինյանը մտադիր է հրաժարվել է Արծվաշենից, այն նվիրել, հանձնել կամ վաճառել Ադրբեջանին։

Հիշեցնենք նաև, որ չնայած Արծվաշենը բռնազավթված է 1992-ի օգոստոսի 8-ից, սակայն այն ՀՀ ինքնիշխան տարածքի մաս է, վարչական առումով՝ Գեղարքունիքի մարզի կազմում է։ Եվ Արծվաշենը կամ ՀՀ ինքնիշխան տարածի որևէ հատված այլ պետությանը հանձնելուն ուղղված գործողություններ կատարելը ՀՀ օրենքով պատժելի ծանր հանցագործություն է։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել