copy image url
Մամուլ 7 ամիս առաջ - 08:30 20-12-2025

Փաշինյանը դիվոտել է. եւս մեկ մարզպետի չի ներելու․ Հրապարակ

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Մայր Աթոռի դեմ 10 տիրադավ եպիսկոպոսների թիկունքում թաքնված իշխանականների ձախողված գրոհից հետո Նիկոլ Փաշինյանը, ասում են, ուղղակի դիվոտել է եւ շան լափ թափել մարզպետների, մասնավորապես` Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի վրա, որի ուսերին է դրված եղել իր մարզում տեղի ունեցող միջոցառման «մասսովկան» ապահովելու գործը։ Սակայն մեծ խումբ մարզպետների ու համայնքապետերի ջանքերի գնով կարողացել էին հազիվ մի քանի հարյուր մարդ բերել՝ տարբեր մարզերից, որոնց գերակշիռ մասը տեսախցիկներից թաքնվում էր, ծածկում դեմքը, հրաժարվում խոսել, քանի որ պարտադրված էին եկել Էջմիածին` հիմնականում աշխատանքը չկորցնելու համար։

Մեզ պատմեցին, որ չնայած ի սկզբանե ասվել է, որ իշխանական պաշտոնյաներ չպետք է մասնակցեն գրոհին, որ տպավորություն լինի, թե իշխանությունը կապ չունի այդ միջոցառման հետ` հոգեւորականներն են ժողովրդի հետ կաթողիկոսի հարցերը փորձում լուծել, սակայն հասկանալով, որ բան դուրս չի գալիս, որոշ մարզպետներ, օրինակ` Արմավիրի, Գեղարքունիքի, եկել են եկեղեցու բակ։

Իշխող թիմում վստահ են, որ Արմավիրի մարզպետի պաշտոնավարման օրերն էլ են հաշված, եթե Փաշինյանը Յոթ վերքի խայտառակ պատարագի համար որոշել է հանել մարզպետ Դավիթ Առուշանյանին, ապա այս ճակատագրական «մարտի» համար Վահրամ Խաչատրյանին էլ չի խնայելու։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ