copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:23 12-09-2024

Հայտնի է՝ երբ կմեկնարկի ԵՄ-ին անդամակցելու հանրաքվե անցկացնելու հարցով ստորագրահավաքը․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ԿԸՀ-ն սեպտեմբերի 11-ի նիստում բավարարել է 51 քաղաքացիների դիմումը՝ «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծն առաջարկելու նպատակով նախաձեռնող խումբ կազմավորելու մասին, որի ղեկավարը «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանն է։ Դա նշանակում է, որ արեւմտամետ ուժերի եւ գործիչների խումբն իրավունք է ստացել ստորագրահավաք սկսել՝ ԵՄ-ին ՀՀ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու համար։

Այդ ուժերն են՝ Հայաստանի եվրոպական, «Հանրապետություն», «Հանուն հանրապետության» կուսակցությունները եւ այլ ուժեր: Ստորագրահավաքի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 16-ին, օրենքը 60 օր է նախատեսում, այսինքն՝ նոյեմբերի 14-ին այն կավարտվի։ Պահանջվում է 50 հազար ստորագրություն հավաքել, ապա նախաձեռնող խումբը հանրաքվեի դրվող նախագիծը կներկայացնի ԱԺ, սակայն եթե իշխող մեծամասնությունը մերժի այն, ապա ստիպված կլինեն 300 հազար քաղաքացու ստորագրություն հավաքել, որը հանրաքվեն կդարձնի պարտադիր՝ առանց ԱԺ-ի հավանության։



Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի