Այսօր՝ սեպտեմբերի 10-ին,
Oragir.News-ը զրուցեց Քաղավիացիայի կոմիտեի նախկին ղեկավար Տաթևիկ Ռևազյանի հետ, պարզելու Քաղավիացիայի նախկին պետը այժմ ինչով է զբաղվում և ինչ պաշտոն է զբաղեցնում։
«Ավիացիոն ոլորտում եմ աշխատում՝ Osprey Flight Solutions ընկերությունում։ Այն աշխարհի մասշտաբով ավիացիոն անվտանգության հետ կապված շատ կարևոր ընկերություն է։ Այստեղ զբաղեցնում եմ ղեկավարի պաշտոնը»,- հայտնեց նախկին պետը։
Տաթևիկ Ռևազյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ այժմ բնակվում է Հայաստանում և մտադրություն չունի մեկնել Դանիա։
Հիշեցնենք, որ 2022 թվականին Տաթևիկ Ռևազյանն ազատվել է Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարի պաշտոնից։
Տաթևիկ Ռևազյանը Կոմիտեի ղեկավարի պաշտոնը ստանձնել էր 2018-ի հուլիսի 10-ին։