Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:03 06-09-2024

ԿԽՄԿ-ն Գեղարքունիքում ներկայացրել է բռնահանված արցախցիների աջակցությանն ուղղված ծրագրերը

Սեպտեմբերի 6-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ԿՄԽԿ Հայաստանյան պատվիրակության տարածքային ներկայացուցիչ Ավետիք Փաշայանին։ Հայտնում են մարզպետարանի մամուլի ծառայությունից։

Հանդիպմանը մասնակցեցին նաև Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը և ՔՀ և ԵԿ զարգացման վարչության պետ Սասուն Սահակյանը։

Ավետիք Փաշայանը, համագործակցած աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին, ներկայացրեց Գեղարքունիքի մարզում 2023 թվականի նոյեմբերի 23-ից մինչև 2024 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում ԿՄԽԿ կողմից իրականացվող աջակցության և զարգացման ծրագրերի ընթացքը և 2025 թվականին նախատեսված առաջնահերթ անելիքները, այդ թվում քննարկվեց նաև նոր ԲՄԿ-ի կառուցման բնակավայրի ընտրության հարցը։

Ըստ ԿՄԽԿ ներկայացուցչի` զարգացման ծրագրերն իրականացվել կամ ընթացքի մեջ են գտնվում մարզի սահմանամերձ բնակավայրերում` ընդգրկելով գյուղատնտեսության, առողջապահության և արևային էներգիայի արտադրության ոլորտները։ Իսկ աջակցության ծրագրերը հիմնականում ուղղված են ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության, սոցիալապես անապահով ընտանիքների կարիքների բավարարմանը, խոցելի խմբերում գտնվող բնակչության առաջնահերթ խնդիրների լուծմանը։

Կարեն Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով ԿՄԽԿ կողմից մարզում իրականացվող ծրագրերի համար, նշեց այն առաջնահերթությունները, որոնք ավելի արդյունավետ ու նպատակային կդարձնեն Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ-ԿՄԽԿ համագործակցությունը` աջակցության կամ զարգացման յուրաքանչյուր ծրագրի շուրջ կազմակերպելով համատեղ ու անհրաժեշտ քննարկումներ։

Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց` պահպանել ու խորացնել համագործակցությունը ԿՄԽԿ կառույցների հետ, հետամուտ լինել յուրաքանչյուր ծրագրի քննարկման ու իրականացման ընթացքին, ի հայտ եկած խնդիրների կարգավորմանը, արդյունավետության գնահատմանը։

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի
22:00 Պետպատվերով՝ բժիշկը չկա, փողով՝ վիրաբույժը պատրաստ է. քաշքշուկ «Միքայելյան» հիվանդանոցում
21:07 Oragir.News-ի անդրադարձից հետո ՔՊ-ական տնօրենը չի վերցնելու ավագանու մանդատը
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
19:38 Հարսանիքից առաջ․ Անահիտ Կիրակոսյանի դուստրը ցույց է տվել հարսի պարի փորձը
20:28 Շնորհակալ եմ վստահության համար. Արարատ Միրզոյանը վերանշանակվել է ՀՀ ԱԳ նախարար