Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:37 04-09-2024

Հայաստանը մասնակցելու է ԱՊՀ ոչ պաշտոնական և BRICS-ի գագաթնաժողովներին

Հայաստանը մասնակցելու է BRICS-ի (ԲՐԻՔՍ), ինչպես նաև ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովներին, լրագրողներին հայտնել է արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը։ Գրում է «Ազատությունը»։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր հայտնեց, որ Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ 2025թ-ի մայիսին Մոսկվայում կայանալիք շքերթի նախօրեին ծրագրվում է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողով անցկացնել։

BRICS-ի գագաթնաժողովը նախատեսված է հոկտեմբերի 22-24-ը Կազանում։ Սա միջազգային հարթակ է, որի անդամ պետությունների ղեկավարները հավաքվում են տարեկան գագաթնաժողովներին և քննարկում են գլոբալ հիմնահարցներն ու փոխադարձ համագործակցությունը: