copy image url
Ավելին 1 տարի առաջ - 23:41 31-08-2024

Նորվեգիայի արքայադուստրն ամուսնացել է աֆրոամերիկացի շամանի հետ

Նորվեգիայի թագավորի ավագ դուստրը՝ արքայադուստր Մարթա Լուիզը շաբաթ օրն ամուսնացել է ամերիկացի շամանի հետ, գրում է Associated Press-ը:

52-ամյա Մարթա Լուիզը և 49-ամյա Դյուրեկ Վերեթը, որը վեցերորդ սերնդի շաման և հեքիմ է Կալիֆորնիայից, ամուսնացել են Գեյրանգերի գեղատեսիլ փոքրիկ քաղաքում, Նորվեգիայի գլխավոր զբոսաշրջային վայրերից մեկում:
Հինգշաբթի սկսված տոնակատարություններից հետո իսկական հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել ծաղկափթիթ բացատում տեղադրված վիթխարի սպիտակ վրանում:

Դստեր հարսանիքին թագուհի Սոնյայի և Նորվեգիայի թագավորական ընտանիքի մյուս անդամների հետ մասնակցել է 87-ամյա Հարալդ թագավորը, որը վերջին մի քանի տարիներին վատառողջ էր։

Թագաժառանգ արքայադուստր Վիկտորիան և նրա ամուսինը՝ արքայազն Դանիելը, իրենց եղբոր՝ արքայազն Կառլ Ֆիլիպի և նրա կնոջ՝ արքայադուստր Սոֆիայի հետ ներկայացնում էին Շվեդիայի թագավորական ընտանիքը:

Ամենից շատ դիտված