Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 21:32 31-08-2024

Բայանդուրի գյուղապետը գյուղը վերածել է ընտանեկան բիզնեսի. գյուղացի

Բայանդուր գյուղի բնակիչ 48-ամյա Շողիկ Բադեյանը Oragir.News-ի հետ զրույցում հայտարարել է, որ Բայանդուրի գյուղապետ Բաբկեն Սաղաթելյանը գյուղը վերածել է ընտանեկան բիզնեսի։ Բանն այն է, որ մանկապարտեզում, դպրոցում աշխատում են Սաղաթելյանի ազգականները և նրա հետ փոխկապակցված անձինք։

Բայանդուրցի կինը պահանջում է վերանայել Բաբկեն Սաղաթելյանի նշանակումները, որովհետև նրա նշանակած կադրերը, ըստ մեր զրուցակցի՝ ոչ կոմպետենտ են։

Ներկայացնում ենք ձայնագրությունը։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել նաև Բայանդուր գյուղի վարչական ղեկավար Բաբկեն Սաղաթելյանի հետ, բայց նա մեր հեռախոսազանգերին չպատասխանեց, իսկ գյուղապետարանից էլ փոխանցեցին, որ տեղում չէ։