Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 1 տարի առաջ - 19:59 31-08-2024

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը եզրափակչում է

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է իր ելույթները Աբու Դաբիի միջազգային մրցաշարում: Այս մասին տեղեկացնում են Բասկետբոլի ֆեդերացիայից։

Կիսաեզրափակիչ խաղում Հայաստանն ուժերը չափել է «Ալ Դաֆրա» ակումբի հետ:

Հանդիպումն ավարտվել է Հայաստանի հավաքականի հաղթանակով՝ 106:99 հաշվով։ Ըստ այդմ՝ Հայաստանի հավաքականը մրցաշարի եզրափակչում է:

Հայաստանի կազմում առավել շատ արդյունավետ են գործել Ալբերտ Թադևոսյանը, Արտյոմ Թավակալյանը և Արայիկ Գևորգյանը: