copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:10 31-08-2024

ՄԻՊ-ն աշխատանքային այցով Դանիայի Թագավորությունում էր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 28-30-ն աշխատանքային այցով Դանիայի Թագավորությունում էր:

Հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից:

Պաշտպանը Կոպենհագենում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) Կառավարման խորհրդի անդամների հանդիպմանն ու կառավարման խորհրդի նիստին։

Մասնակիցները, ի թիվս այլնի, քննարկել են ցանցի աշխատանքների, Կառավարման խորհրդի գալիք ընտրությունների, ռազմավարական առաջնահերթությունների, հնարավոր մարտահրավերների հետ կապված հարցեր։

Անահիտ Մանասյանն ընդգծել է իր հանձնառությունը՝ շարունակելու ակտիվ ներգրավվածությունը հիմնական իրավունքների պաշտպանությանն ուղղված համատեղ աշխատանքներին։
Հիշեցնենք, որ 2024 թվականի փետրվարի 7-ին ENNHRI-ի ընդհանուր ժողովի շրջանակներում տեղի ունեցած քվեարկության արդյունքներով Անահիտ Մանասյանն ընտրվել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի անդամ։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն առաջին անգամ է ընդգրկվում եվրոպական ցանցի կառավարման մարմնում։

Ամենից շատ դիտված

20:00 Եթե մեր եղբորը չթողնեին, ամբողջ աշխարհի եզդիներով ոտքի էինք կանգնելու
19:54 Պուտինը ՌԴ ԶՈւ թվաքանակի ավելացման մասին հրամանագիր է ստորագրել
15:01 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռոստովի, Յարոսլավլի և Ուդմուրտիայի նավթային օբյեկտներին. Զելենսկի
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
21:00 Բոլորովին վերջերս Ավետ Կոնջորյանը չուներ 5839 դրամ
15:35 Արդյոք քաղաքական կուսակցությունները պետք է զբաղվեն բարեգործությամբ․ Արեգա Հովսեփյան
17:14 Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել կնոջը. փաստաբանը դիմել է Ալիևին
15:50 Ռուսաստան, Պուտին, հաղթանակ. Վյաչեսլավ Վոլոդինն ամփոփել է Պետդումայի 8-րդ գումարման աշխատանքը
22:50 Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ի՞նչ է նախորդել ծեծին. Հետք
10:51 MegaMarket-ն ազատվել է վաճառողների նկատմամբ պատասխանատվությունից՝ ԱԹՍ-ների հարձակումների դեպքում