Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:35 30-08-2024

ՀԱԷԿ-ը դուրս է եկել էլեկտրաէներգետիկ համակարգից

ՀԱԷԿ-ը դուրս է եկել էլեկտրաէներգետիկ համակարգից։

Այսօր՝ ժամը 21:54-ին, Հայկական ատոմային էլեկտրակայանի՝ էլեկտրաէներգետիկ համակարգից դուրս գալու պատճառով վթարային անջատվել է «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող «Շահումյան 2» ենթակայանի ավտոմատիկան։

Այդ մասին ԶԼՄ-ներին հայտնում են ՀԷՑ-ից:

Անջատման հետեւանքով հոսանքազրկվել են Երեւանի մի շարք վարչական շրջաններ, Էջմիածնի, Արմավիրի տարածաշրջանները։ Երեւանի վարչական շրջանների ու Արմավիրի էլեկտրամատակարարումը վերականգնվել է շուրջ 15 րոպե անց, Էջմիածնի էլեկտրամատակարարումը՝ ժամը 22:26-ին։