copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 13:09 29-08-2024

Անվտանգության տեսախցիկները կարող են կոտրվել և ծառայեցվել լրտեսական նպատակների

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այս տարվա հունվարի 2֊ին Կիևի վրա տեղի ունեցած հրթիռային հարձակման համար մեղավոր էին, մասամբ անվտանգության տեսախցիկները (hղումը՝ մեկնաբանություն #1): Ռուսաստանյան հաքերները օգտագործել էին կոտրված տեսախցիկները՝ իրենց հրթիռային հարվածները ճշգրտելու համար։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը դրան արձագանքել էր հարյուրավոր տեսախցիկները վտանգավոր վայրերից հանելով ու արգելափակելով։

Օրերս էլ, մինչև ուկրաինական զորքերը առաջ են շարժվում Կուրսկում, Ռուսաստանի կիբեռոստիկանությունն է հաղորդագրություն տարածել, հորդորելով քաղաքացիներին չօգտվել անվտանգության տեսախցիկներից (հղումը՝ մեկնաբանություն #2)։

Առավոտյան ինչ֊որ ճնճղուկ ինձ պատմեց, որ հայաստանյան IP հասցեների վրա այս պահին տեսանելի է ավելի քան 6000 անվտանգության տեսախցիկ, տասնյակ ու հարյուրավոր DVR, NVR սարքեր։ Ճնճղուկը պատմեց, որ դրանց մեծ մասը տեղադրված են խոշոր ձեռնարկություններում, որոնք քիչ թե շատ հոգ են տարել դրանց անվտանգության մասին։ Այդուհանդերձ, շատերի մոտ հնացող ու խոցելի օպերացիոն համակարգեր են տեղադրված, այսինքն՝ ինչ֊որ պահից սկսած կարող են կոտրվել և ծառայեցվել լրտեսական նպատակների։
Իսկ հիմա պատկերացրեք, որ «Ոստիկանության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները ընդունվում են, և օրենքի պահանջով այս տեսախցիկների քանակը շեշտակիորեն աճում է՝ քանի որ տասնյակ հազարավոր փոքր ու միջին բիզնեսներ, որոնք չունեն նորմալ անվտանգության կանոնակարգեր, լավ չեն պատկերացնում, թե ինչպես է պետք կառավարել գաղտնաբառերը և այլն, հապշտապ ինետնետ են քաշում, կամերաներ են առնում ու տեղադրում, որպեսզի հանկարծ տույժ֊տուգանքի առաջ չկանգնեն։ Պատկերացրեցի՞ք... #օֆամանդեսիմէ»։

Ամենից շատ դիտված

18:15 Փամբակ գետում որոնվող 13-ամյա աղջիկը 7-ամյա քրոջ հետ է եղել. երկուսն էլ չկան
13:32 Նազենի Հովհաննիսյանը քննադատել է Արմեն Գրիգորյանի ու Հաջիևի զբոսանքը Դիլիջանում և անդրադարձել Ռուբեն Վարդանյանին
23:02 Մանր բռնապետը «դեմոկրատիայի բաստիոնը» փաստացի վերածել է «դեմոկրատիայի կոնցլագերի». Բագրատ Միկոյան
10:00 Ճակատագրի հեգնանք ՊԵԿ-ում. Ծառուկյանի բիզնեսին տուգանած գլխավոր տեսուչը դատի է տվել իր շեֆերին
23:23 Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի՝ հոգին կորցրած դիկտատորին. Նարեկ Կարապետյան
16:30 ԱԱԾ-ն Փաշինյանի քմահաճությունների գերի՞ն է, թե՞ մարդու իրավունքը խախտելու հիմք կա
14:00 Ընդդիմադիրները ժողովրդին կուղարկե՞ն թեյ խմելու, թե՞ կպայքարեն մինչև վերջ
23:18 Ռոբերտ Քոչարյանին օդանավակայանում արգելել են լքել երկիրը
16:18 Փաշինյանը Աննա Հակոբյանին գործուղում է ԱՄՆ՝ Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի միջոցառմանը
10:21 Երեկ հայտարարված պաշտոնական «թվերը» առաջարկում են պաշտոնավարման բերել բոլոր ժամանակների մեր ամենահակալեգիտիմ իշխանին ու արքունիքը

Ձեզ գուցե հետաքրքրի