Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:15 28-08-2024

Միկոյան եղբայրների թանգարանի սիմվոլը ծռվել է և «ծերտի» մեջ է

Այսօր՝ օգոստոսի 28-ին, Oragir.News-ն ահազանգ ստացավ տուրիստական ընկերություններից մեկի էքսկուրսավարից, ով մեզ հետ զրույցում տեղեկացրեց Միկոյան եղբայրների թանգարանի անբարենպաստ պայմանների մասին․

«Երկար տարիներ ես տուրիզմով եմ զբաղվում, հիմնական ուղղությունը Սանահին, Հաղպատ գյուղերն են։ Վերջին երկու տարիներին Սանահին գնացող տուրիստների մեծ մասը հրաժարվում է Միկոյանների թանգարան այցելել։ Ինչո՞ւ, որովհետև դրսում տեղադրված ՄԻԳ ինքնաթիռը ամբողջովին ծերտի մեջ է։ Գումարած դրան՝ դպրոցի աշակերտներ են եկել մի օր, կախվել են ինքնաթիռից և աջ կողմի անիվը վնասել են, ինչի հետևանքով ինքնաթիռը այժմ թեքված է։ Անմխիթար վիճակում է, երբեք նման բան չեմ տեսել։ Այդ պայմանների պատճառով տուրիստները հրաժարվում են թանգարան մտնել։ Մտածում են՝ որ դուրսը այսպես է, ներսն ավելի վատ կլինի։

Նաև տեղեկացել ենք, որ ինչ-որ վրացական կազմակերպություն է գալիս տարին մեկ-երկու անգամ ինքնաթիռը լվանում, գնում։ Դա ցավալի է։ Ինչո՞ւ պետք է մեր թանգարանը Վրաստանից գան բարեկարգեն։ Առանձնապես շատ բան էլ չկա անելու։ Ցավում եմ, որ իմ գյուղի թանգարանն այս վիճակում է, բայց սա նաև տուրիզմի համար է շատ վատ։ Ես իմ հաճախորդների մեծ մասին կորցնում եմ։ Թանգարանի շուրջը նույնիսկ տեսախցիկ էլ չկա, դա ևս խնդիր է, շատ ամոթ է։ Մենք հպարտանում էինք Միկոյաններով»,- ասաց տուրիստականի գիդը։

Oragir.News-ը կապ հաստատեց նաև Ալավերդու համայնքապետարանի հետ, որտեղից մեզ տեղեկացրին, որ մոտ ապագայում կլուծվեն ինքնաթիռի հետ կապված խնդիրները։

Համայնքապետարանից նաև հայտնեցին, որ բակի մաքրման և բարեկարգման աշխատանքներ արդեն իսկ կատարվել են։

Հիշեցնենք, որ Միկոյան եղբայրների տուն-թանգարանը հիմնադրվել է 1971 թվականին՝ հավերժացնելու Անաստաս և Արտեմ (Անուշավան) Միկոյանների՝ հայրենիքի հանդեպ կատարած ծառայությունները։

Հուշահամալիրը և թանգարանը բացվել են 1982 թվականի հունիսի 17- ին։ Բացման օրը Մոսկվայից թանգարան են բերվել ամենաազդեցիկ երկու ցուցադրանմուշները՝ ՄԻԳ ինքնաթիռը և Արտեմ Միկոյանի ծառայողական մեքենան։ Տուն-թանգարանը տարիների ընթացքում հարստացվել է նաև այլ ցուցադրանմուշներով։

Թանգարանը հիմնադրել է Միկոյանների հորեղբոր աղջիկը՝ Նուշիկ Միկոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև
13:00 Որ հզոր ուժերին է պարտվել Սերժ Սարգսյանը
19:56 Ջրի միջոցով ինֆեկցիոն վարակներ ենք ունենալու, նախարարությունը պետք է մի կողմ դնի ամբիցիաներն ու գործով զբաղվի
18:35 Գառնիում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները, ովքեր գործի են դրել շինարարական գործիքներ
09:57 Ուկրաինան հարվածել է Սիզրանի նավթավերամշակման գործարանին և Տագանրոգում գտնվող Ozon-ի պահեստին
18:48 Գյումրիում ՌԴ ռազմաբազային իրական այլընտրանք չկա․ Զախարովա