Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 19:51 26-08-2024

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Կուրսկի ատոմակայան

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին օգոստոսի 26-ին Վիեննայից կմեկնի Ռուսաստան, իսկ հաջորդ օրը կայցելի Կուրչատով քաղաք և Կուրսկի ատոմակայան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Վիեննայում Ռուսաստանի Դաշնության մշտական ​​ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։

Ռուսական կողմի պնդմամբ՝ օգոստոսի 22-ի գիշերը ուկրաինական ուժերը փորձել են գրոհել Կուրսկի մարզի Կուրչատովում տեղակայված ատոմակայանը՝ օգտագործելով կամիկաձե անօդաչու թռչող սարք, որը չեզոքացվել է։

Գրոսսին Կուրչատով քաղաք և Կուրսկի ԱԷԿ կժամանի «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովի հրավերով։

Ավելի վաղ՝ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտարարել էր, որ իր ուղևորության ընթացքում մտադիր է հանդիպել ատոմակայան ղեկավարության հետ և պարզել, թե արդյոք այն ենթարկվել է հարձակումների։