copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 20:04 24-08-2024

Հունաստանի ԱԳՆ-ն պահանջել է պատասխանատվության ենթարկել Թուրքիայում հունական գերեզմանատունը պղծողներին

Հունաստանի արտգործնախարարությունը խոստորեն դատապարտել է Ստամբուլում հունական ուղղափառ համայնքին պատկանող գերեզմանատան պղծումը և թուրքական իշխանություններին կոչ է անում կոնկրետ միջոցներ ձեռնարկել՝ վանդալներին պատասխանատվության ենթարկելու համար։ Փոխանցում է Tert.am-ը։

«Մենք խստորեն դատապարտում ենք Կոստանդնուպոլսի Թաթուլոն համայնքում գտնվող և հույն ուղղափառ համայնքին պատկանող «Ագիոս Էլեֆթերիոս» գերեզմանատան պղծումը, դա ոտնձգություն է Թուրքիայում ապրող հույն փոքրամասնության պատմության դեմ։ Կոչ ենք անում Թուրքիայի իշխանություններին համարժեք քայլեր ձեռնարկել այս զազրելի արարքն իրականացնողների դեմ»,- նշված է Հունաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Տեղի ունեցածը դատապարտել է նաև Թուրքիայում հունական համայնքը՝ այն որակելով որպես իրենց կրոնական արժեքների դեմ ուղղված քայլ։

Ամենից շատ դիտված

20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
15:43 Ծնվել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը
20:04 Կալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից․ հայտարարություն
19:00 ԱՆԻՖ-ի միլիարդների փոշիացման գործը հասավ դատարան․ ի՞նչ կապ ունի Տիգրան Ավինյանը սկանդալի հետ