copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:48 24-08-2024

Դիզվառելիքով մեքենայում կրակայրիչ է պայթել ու բռնկվել է հրդեհ․ մանրամասներ

Այնթապի հրդեհից «Տարբեր վարկածներ են քննարկում․ ասում են՝ կրակայրիչն ա մեքենայի մեջ պայթել, ապակուց արևն ընկել ա ներս՝դե շոգ ա ու հրդեհ ա բռնկվել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Այնթափի վարչական ղեկավար Գեղամ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Այնթապ գյուղի 13-րդ փողոցի վերջնամասում գտնվող պահեստային հատվածում այսօր բռնկված հրդեհին։

Նրա խոսքով՝ տարածքում պահեստավորված դիզվառելիքի պահեստ է եղել, բարեբախտաբար հրդեհը հասցրել են ժամանակին մարել։

«Պահեստավորված դիզվառելիքի ու բենզինի առանձին պահեստ էր։ Կողքի դիզվառելիքի մեքենաներից մեկը կաբինկայից այրվել է, հասցրել են հանգցնեն։ Դե վարկածը դա՝ փորձաքննությունն ավելի ճիշտ ու հստակ կասի, թե ինչից է եղել։ Կարևորը՝հրդեհը ժամանակին եկան հանգցրին՝առանց զոհերի կամ տուժածների։ Այս պահին կրակն ամբողջությամբ մարված է, ամեն ինչ նորմալ է»,- եզրափակեց վարչական ղեկավարը։

Հիշեցնենք՝ oգոստոսի 24-ին, ժամը 11:23-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Այնթապ գյուղի 13-րդ փողոցի վերջնամասում գտնվող պահեստային հատվածում հրդեհ է բռնկվել։ Փրկարար ծառայության հաղորդմամբ, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։49-ին։

Ամենից շատ դիտված

13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
11:18 Մոսկվան սպառնում է զբոսաշրջիկներին թույլ չտալ այցելել Հայաստան. Մատվիենկոյի սպառնալիքը
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
23:47 Գագիկ Ծառուկյանի դեմ հաշվեհարդարը՝ հարված հանրային համերաշխությանը. Սուրենյանց
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
09:01 Բազմաթիվ սնանկ կազմակերպություններ ևս կարող են իրենց բաժնեմասերը նվիրել ՀՀ֊ին
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
23:00 Դատախազությունից գնում են ԼյուքսեՆբուրգ
09:32 Wildberries-ի պահեստը Եկատերինբուրգում ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման