copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:53 30-04-2022

Ամստերդամի նավահանգիստները հրաժարվում են բեռնաթափել ռուսական դիզվառելիքով լցանավը

Ամստերդամի նավահանգիստները շաբաթ հրաժարվել են բեռնաթափել հազարավոր տոննա ռուսական դիզվառելիքով լցանավը։ Նախօրեին նույն լցանավը չեն ընդունել Նիդեռլանդների մեկ այլ նավահանգստում՝ Ռոտերդամում։

42 հազար տոննա ջրատարողությամբ «The Sunny Liger» լցանավը Մարշալյան կղզիների դրոշի ներքո մեկ շաբաթ առաջ լքել է ռուսական Պրիմորսկը Սանկտ Պետերբուրգի մոտ։

Տեղական մամուլի տվյալներով, նավն այժմ գտնվում է ճանապարհին և նավահանգիստ մտնելու համար դեռ թույլտվություն չի խնդրել։

Ռուսական նավթի արտահանումը դեռ ենթակա չէ պատժամիջոցների, և մուտքը ԵՄ նավահանգիստներ արգելված է միայն Ռուսաստանի դրոշով և Ռուսաստանի սեփականության տակ գտնվող նավերի համար, ուստի նավահանգստի իշխանությունները նման թույլտվություն չտալու պաշտոնական պատճառներ չունեն։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ