copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:50 23-08-2024

Գուրգեն Արսենյանը հրաժեշտի արարողակարգի մեջ է․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

«Քաղպայմանագիր» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը, ով օրեր անց մեկնելու է Մոսկվա՝ ստանձնելու Ռուսաստանում ՀՀ դեսպանի պաշտոնը, հրաժեշտի արարողակարգի մեջ է։ Նա այցելում, հանդիպում է տարբեր մարդկանց։ Մտադիր է նաեւ մեծ շուքով նշել իր՝ դեսպան նշանակվելու եւ Մոսկվա մեկնելու իրադարձությունը, հայավարի ասած՝ «մաղարիչ» անել ծանոթ-բարեկամներին։ Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի «Ֆլորենս» ռեստորանում նա այսօր մեծ միջոցառում է կազմակերպել եւ մեծ թվով մարդկանց հրավիրել։ Մեզ ասացին, սակայն, որ ՔՊ-ից հաշված մարդկանց է հրավիրել այդ խնջույքին, ինչը թիմում բուռն քննարկումների առիթ է դարձել։ Եղել են մարդիկ, որ դժգոհել են, թե՝ «մեզնով դեսպան դարձավ, հիմա մեզ հաշվի չի առնում»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից