copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:56 21-08-2024

Քննարկվել են անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների պահման չափանիշները

Անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիներ պահելու թույլտվություն ստանալու հայտի հիման վրա այսօր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի գլխավորությամբ կայացել է Անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահելու թույլտվության համար մասնագիտական եզրակացություն տրամադրող հանձնաժողովի առաջին նիստը։

Մասնագիտական հանձնաժողովը դիտարկել է հայտը և հայտին կից ներկայացված փաստաթղթերը ներառված յուրաքանչյուր կենդանատեսակի համար։

Հանձնաժողովն իր եզրակացությունը կայացնելիս հաշվի է առնում տվյալ անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահման հետ կապված այն բոլոր չափանիշները և սահմանափակումները, որոնք ապահովում են տվյալ կենդանատեսակի բնականոն կենսագործունեությունը, ինչպես նաև տվյալ կենդանատեսակի անհատական և տեսակային առանձնահատկություններից բխող ու գոյատևման համար անհրաժեշտ կարիքները բավարարող պայմանների համապասխանելիությունը:

Հանձնաժողովը քննության է առնում և գնահատում հայտում ու կից փաստաթղթերում ներկայացված տեղեկատվությունը, հայտատուի կողմից ներկայացված ծրագիրը՝ մասնագիտական հանձնաժողովի անդամների առաջարկությամբ քննարկմանը մասնակից դարձնելով հայտատուին:

Մասնագիտական հանձնաժողովն անհրաժեշտության դեպքում կարող է այցելել և տեղում ստուգել հայտատուի կողմից ներկայացված տեղեկատվության իսկությունը։

Ամենից շատ դիտված

16:36 Բոնիի սիրտը զբաղված է. դերասանն ու ինֆլուենսեր Մերի Ադամյանը հայտնել են իրենց հարաբերությունների մասին
23:37 Քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ ունենք լուծումներ․ Արամ Վարդևանյան
14:28 Թոշակս 10 հազար դրամով ավելացրին, բայց նպաստից զրկեցին․ առաջին կարգի հաշմանդամի պատմությունը
14:36 Ֆրանսիայի ամենամեծ ատոմակայանի երեք ռեակտորները փակվել են մեդուզաների պատճառով
22:56 Մոսկվան կարող է նոր զnրահավաք անցկացնել աշնանը․ Զելենսկի
21:54 Ամենաթանկ մարդիկ. ինչպես է Արամ Մելիքյանը կնոջ հետ փայլել հարսանյաց արարողությանը
21:22 Փրկարարներն օգնություն են ցուցաբերել օտարերկրացի զբոսաշրջիկներին
09:07 Դրախտային են այն բաժինները, որ բաղկացած են պետից, աշխատողից, վարորդից ու հավաքարարից
22:25 Հրաչ Մուրադյանն ու կինը դստերը դպրոց են ճանապարհել. նոր կադրեր աստղային ընտանիքից
22:39 Ռուսաստանի ամենամեծ նավթաքիմիական գործարանը կանգնել է ԱԹՍ-ի հարձակումից հետո