copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:12 19-08-2024

Հիմնանորոգվում է Շորժա-Վարդենիս միջպետական ճանապարհի մի հատվածը

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Մ-14, Մ-4-Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ճանապարհի կմ72+800 – կմ78+100 հատվածը։ 5.3կմ ճանապարհն անցնում է Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանով։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Այս պահին շինարարը՝ «Վասպուրականի ՃՇՇ» ՍՊԸ-ն‚ կատարում է ասֆալտապատման աշխատանքներ։ Նախագծով նախատեսված է տեղադրել երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Կառուցվում են կողային առուները‚ լրացվում են կողնակները‚ նորոգվում են արհեստական կառուցվածքները‚ անասնանցումները‚ կատարվում են նաև այլ աշխատանքներ։

Շինաշխատանքները կավարտվեն այս տարվա աշնանը։

Շինարարության տեխնիկական հսկողությունը կատարում է «Արցախճան ինստիտուտ» ՓԲԸ-ն»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից