copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:24 21-07-2022

Հիմնանորոգվում է Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական ավտոճանապարհի մի հատվածը

Հիմնանորոգվում է Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական ավտոճանապարհի կմ 91+176-կմ 96+176 հատվածը։

5 կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Տավուշի մարզով և ընդգրկում է Դիլիջանի ոլորանների մի հատվածը մինչև Դիլիջանի օղակաձև հատված՝ Մ-4 և Մ-8 միջպետական ճանապարհի հատման կետ։

Կատարվել են ասֆալտբետոնե ծածկի ֆրեզման աշխատանքներ։ Ծրագրով նախատեսված են մայթերի կառուցում, հենապատի նորոգում, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում, ճանապարհին առկա կամրջի նորոգում, ճանապարհի կահավորում անվտանգության տարրերով։

Շինաշխատանքները կատարվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Հատկացվել է մոտ 1 միլիարդ դրամ։

Հիմնանորոգումը կավարտվի մինչև ընթացիկ տարվա վերջ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից