Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:20 19-08-2024

Անվտանգային և պաշտպանական առումով ՀՀ-ն գտնվում է արտաքին կառավարման ներքո․ Նահապետյան

«Ես կարծում եմ, որ Ադրբեջանը լարումների որոշակի դաշտ է ստեղծում Հայաստանի և Նախիջևանի սահմանին՝ հաշվի առնելով Տիգրանաշենի գործոնը, որը ստրատեգիական է ոչ միայն Ադրբեջանի, այլև Հայաստանի համար, որովհետև եթե այդ բնակավայրը և հարակից միջպետական մայրուղին ու տարածքները հանձնվի՝ Հայաստանը սկզբունքորեն երկու մասի է բաժանվելու։ Այսինքն՝ Հայաստանը ոչ թե կտրվում է Իրանից, Մեղրիից, Կապանից, այլ կոնկրետ այստեղից։ Եթե ուշադրություն դարձնենք՝ Քելբաջարից Ջերմուկով ուղիղ գծով իջնում է Երասխ, այսինքն՝ Հայաստանի քարտեզի վրայի վզիկը կտրվում է ամբողջովին։ Ցանկացած պահի, եթե հաղորդագրությունների պարբերականությունը մեծացել է, նշանակում է, որ այնուամենայնիվ Ադրբեջանը որոշակի ռազմական սադրանք է պատրաստում։ Այդպես եղավ Ջերմուկի հայտնի դեպքերից առաջ՝15 օր անընդմեջ իրենք հաղորդագրություն էին տարածում, որ իրականությանը չէր էլ համապատասխանում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը, անդրադառնալով Ադրբեջանի վերջին հայտարարություններին, որ հայկական կողմը խախտում է հրադադարը։
Ռազմական փորձագետի համոզմամբ՝ Հայաստանի վրա ճնշումներ գործադրելով Ադրբեջանը փորձում է առավելագույնը ստանալ, իսկ առավելագույնը Սահմանադրության փոփոխությունն է, որի վերաբերյալ անթաքույց Ալիևը բարձրաձայնում է, այսպես կոչված «միջանցքի» հարցն է, փախստականների վերադարձը։ Նրա դիտարկմամբ՝ այս բոլորը օրակարգում է, ընդամենը Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է ճիշտ ժամանակին պարտադրել ու ստանալ։

«Փաշինյանն ունի փառապանծ հեծանվորդների մեծ բանակ, որը դյուրին կերպով կարող է դիմագրավել ադրբեջանական բանակին և հետո հանձնվել իհարկե։ Ադրբեջանը սրա մասին հրաշալի գիտի և ինքը որպես ճնշման գործիք դա օգտագործում է Հայաստանից նոր զիջումներ կորզելու համար։ Փաշինյանը բարդույթ ունի այդ անձին զիջելու առումով, և պարտվելուց հետո ինքը ծնկած վիճակում է ու ցանկություն էլ չունի ոտքի կանգնելու»,- ասաց նա։

Նահապետյանի պնդմամբ՝ Ադրբեջանը անհրաժեշտ է և՛հավաքական Արևմուտքին, և՛ Ռուսաստանին, և՛ Իրանին ու Ադրբեջանը այդ գործոնը հավասարապես օգտագործում է իր կշիռը բանակակցություններում բարձրացնելու համար։

«Փաշինյանը ոտքի կանգնելու փոխարեն մեղավորներ է փնտրել ի դեմս Ռուսաստանի, փորձել է լավացնել հարաբերությունները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։ Այսինքն՝ Հայաստանը դարձնում է այն տարածքը, որտեղ Ռուսաստանը ոչ մի անելիք չունի։ Ինքը գին է վերցրել․ կարծում եմ, որ Փաշինյանի գինը իշխանությունը պահելն է, իսկ ԱՄՆ-ն անթաքույց օժանդակում է դրան։ Այս վերջին հայտնի դեպքերը՝ հունիսի 12-ի բախումը քաղաքացիներև և ոստիկանների միջև լավագույն ապացույցն է, որ ԱՄՆ-ն սատարում է Փաշինյանին, իր վարչակազմին այնքանով, որքանով, որ Փաշինյանը պատրաստակամ է զիջել և բավարարել Ալիևի և հավաքական Արևմուտքի ցանկացած պահանջը։ Այս ամենը ունի մեկ նպատակ՝ Հայաստանից դուրս մղել ռուսական ռազմական ներկայությունը, որից հետո Հայաստանը պատրաստ է զոհասեղանին դրվել 100 տոկոսով։ Խնդիրը այն չէ, որ Փաշինյանը կարող է ժամանակին ճողոպրել, խնդիրը այն է, որ քաղաքացիները, այդ թվում նաև իր վարչակազմը, ընդդիմադիր դաշտը, բոլորս այդ մեծ նավի մեջ ենք, որ աստիճանաբար դառնում է զոհասեղան։ Այնպես որ վատթարագույնին պետք է պատրաստ լինել, իսկ վատթարագույնը Հայաստանն առանց հայերի մնալն է՝ ըստ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների։ Նրանք սկզբունքորեն չեն էլ թաքցնում․ Թուրքիայի նախագահը նկարվում է մի քարտեզի ֆոնի վրա, որտեղ Հայաստան գոյություն չունի։ Այս երկրների ղեկավարները սկզբունքորեն և հետևողականորեն ձգտում են դրան, որին երբեք չեն հակադարձում Հայաստանի իշխանությունները»,- նշեց ռազմական փորձագետը։

Հարցին՝ ինչու՞ ՀՀ վարչապետի աշխատակազմի առաջարկը հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի, այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու առաջարկին հրապարակային արձագանք պաշտոնական Բաքվից առայժմ չկա, Նահապետյանը պատասխանեց․
«Իսկ ինչու պիտի Բաքուն մեխանիզմ ստեղծի, երբ Փաշինյանը հորթի հրճվանքով թռչկոտում է՝ ասելով, որ ուղիղ կապ կա իր և Ալիևի, պաշտպանության նախարարների, գլխավոր շտաբի պետերի միջև։ Փաշինյանը բացարձակ արտոնյալ կարգավիճակ է տվել ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետախույզներին, որոնք Հայաստանում գործում են Եվրոպական դիտորդական առաքելության անվան ներքո։ Նրանց գործառույթը այդ մեխանիզմների ստեղծումն է՝ հրադադարի ռեժիմի խախտումները արձանագրելը, բայց այդ մեխանիզմը Հայաստանում կաշխատեր, եթե նմանատիպ խմբեր աշխատեին Ադրբեջանի տարածքում, որտեղ տեղեկատռվության երկկողմանի փոխանակում և վերլուծություն լիներ։ Հիմա այդ մեխանիզմների մասին հերթական բլթոցին է։ Փաշինյանը սիրում է իրեն խելոք ցույց տալ, մտքեր արտահայտել։ Հերթական փուչիկն է՝ ինքն իր բնույթով փուչիկ, ապրած կյանքով փուչիկ և արած գործերով փուչիկ՝դատարկություն, պղպջակ։
Եռակողմ հայտարարությունը, որտեղ Ռուսաստանը միջնորդ կողմ է և դրա տակ Փաշինյանի ստորագրությունը կա։ Երևի ինքը հիշողության կորուստ էլ ունի, որովհետև իր բնույթով մանկուրտ է, հիշողությունը կորցրած մարդ է։ Ալիև-Պուտին հանդիպումների ժամանակ Ռուսաստանը հետամուտ է լինում այդ եռակողմ հայտարարությունները կյանքի կոչելուն։ Ի դեպ, որտեղ չկար կետ, որ Արցախը Ադրբեջանի մաս էր, մեր երկրի տարածքներից Ադրբեջանը չէր կարող որևէ բան վերցներ և այլն։ Ուզում եմ ասել, որ ոչ մի հեծանիվներ պետք չէր հորինել, իսկ ինքը ինքը իր բնույթով փուչիկ է՝ այդ հեծանիվ քշելը, հեծանիվ հորինելը, ինչ-որ նոր բաներ ասելը բոլորը հեքիաթների դաշտից են։ Այս մարդը տգետ, դիլետանտ է, ում կողքից ինչ-որ բաներ են հուշում, գուցե ԱՄՆ-ի դեսպանատնից ինչ-որ հանձնարարականներ են ներկայացրել։ Ինքն ու իր շրջապատը, այդ թվում ընտանիքի անդամներին օգտագործելով իրեն թվում է, թե ինքը կառավարում է։ Ինքը այս երկրում հավաքական Արևմուտքի համար ժեկի պետից էլ ցածր ստատուս ունի»։

Ռազմական փորձագետը նշեց ՝ ՀՀ անվտանգության, պաշտպանական ոլորտում նշանակեցին ներկայացուցիչ, ով շուտով գալու է և աշխատի ՊՆ-ում։

«Պապիկյան Սուրոն և Ասիրյան Էդուարդը զեկուցելու են այդ մարդուն, այսինքն՝ անվտանգային և պաշտպանական առումով Հայաստանն ունի բացարձակ արտաքին կառավարում։ Արտաքին կառավարման ներքո են համարյա բոլոր ոլորտները։ Այնպես որ, ինչպես Ալիևը էր ասում հարբած ծաղրածու, Փաշինյանը հարբած ծաղրածուի նման ընկել է մեջտեղ, ժողովուրդն էլ ընկել է հարբած ծաղրածուի մանիպուլյացիաների տակ»,- ասաց նա։

Դիտարկմանը՝ հրադադարի խախտման մասին Ադրբեջանի վերջին հայտարարությունները կարո՞ղ են կապ ունենալ Պուտինի Բաքու այցի հետ, Նահապետյանը նկատեց՝
«Այստեղ գնում է պայքար։ Ռուսաստանից հյուսիս-հարավ միջանցքի համար Ադրբեջանը կարևոր պետություն է, իր տարածքով է անցնում։ Իսկ հյուսիս-հարավը Ռուսաստանի տնտեսական, էներգակիրների, բեռների փոխադրումների գոութենական խնդիր է։ Ալիևը այս ամենը հրաշալի գիտի, ինքն իր գինն է բարձրացնում։ Այսինքն գործը հասել է այնտեղ, որ Ռուսաստանի նախագահը այնուամենայնիվ փորձում է անձնական, միջանձնային հարաբերությունները, իր հեղինակությունն օգտագործելով Ալիևի հետ որոշակի պայմանավորվածությունների գալ, հաշվի առնելով, որ հավաքական Արևմուտքը փորձ է անում ընդանրապես շրջանը պայթեցնել Իսրայելի միջոցով՝ փորձ անելով Իրանին թիրախավորել, բայց Իրանը այդ քայլին չի գնա։ Ռուսաստանի անվտանգության քարտուղարը գնաց Թեհրան, հետո Բաքու, հիմա Ռուսաստանի նախագահը Բաքվում է, այսինքն Բաքուն դարձել է տարածաշրջանում ամենահանգուցային երկիրը»,- նշեց ռամական փորձագետը։

Ըստ նրա՝ Փաշինյանի ոչ պրոֆեսիոնալ կառավարման հետևանքով մեր երկիրը դարձել է ուժային կենտրոնների բախման տեղ, որտեղ մենք տուժում ենք, իսկ Ադրբեջանը շահում է։
«Ասում է՝ Աստված, որ ժողովրդին ուզում է պատժի, թագավոր կարգում է մանուկին։ Մանուկը տարիքը նկատի չունի, այլ կառավարման ոլորտում փորձ չունեցող։ Ահավասիկ հիմա այդ պատժի ներքո ենք, այս դիլետանտը, որ կառավարում բառը երևի ինչ-որ վերնագրերից ու դասագրքերից է տեսել, տվել են երկիր կառավարի։
Ինքը նույնիսկ չգիտի ինչ տարբերություն կառավարման ու ղեկավարման մեջ։ Կառավարում են պրոցեսները, ղեկավարում՝ մարդկանց։ Ինքը դա չգիտի և դա անգրագիտություն է։ Իրեն կարող եք հարց ուղղել, չնայած ինքն այնքան անհասանելի է՝ ինքն ուր, լրագրողն ու հարցեր պատասխաննելն ուր»,- եզրափակեց ռազմական փորձագետը։

Հիշեցնենք՝Բաքուն երեկվանից երկրորդ հաղորդումն է տարածում՝ հայկական կողմին այս անգամ մեղադրելով երեկ ժամը 23:50-ի սահմաններում

Վարդենիսի շրջանի դիրքերից Քելբաջարի՝ ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու համար։
Երեկ Բաքուն մեղադրել էր Հայաստանին Նախիջևանի Ջուղայի շրջանի ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ կրակելու մեջ։ Հայկական կողմը հերքել է այս հաղորդումը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան