copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 22:59 14-08-2024

Կատարը հավաստիացնում է ԱՄՆ-ին, որ ՀԱՄԱՍ-ը կմասնակցի Դոհայում Գազայի հատվածի հրադադարի շուրջ բանակցություններին

Կատարը հավաստիացրել է ԱՄՆ-ին, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչները կմասնակցեն Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններին, որոնք կկայանան օգոստոսի 15-ին Դոհայում։ Փոխանցում է Tert.am-ը։

Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մեր կատարցի գործընկերները մեզ հավաստիացրել են, որ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները ներկա կլինեն, եւ ես, իհարկե, թույլ կտամ նրանց խոսել այդ մասին։

Բացի այդ, ես չեմ պատրաստվում մանրամասնել», - ասել է նա։

Պատելը հավելել է, որ Վաշինգտոնը հույս ունի, որ բանակցությունները կշարունակվեն:

«Մենք հաստատ ակնկալում ենք, որ բանակցությունները կընթանան այնպես, ինչպես պետք է», - ընդգծել է նա:

Հիշեցնենք, որ Նեթանյահուն հաստատել է Իսրայելի պատվիրակության մասնակցությունը Գազայի հատվածի շուրջ հրադադարի բանակցություններին։

Հիշեցնենք նաև, որ Եգիպտոսը, Կատարը և ԱՄՆ-ն կոչ են արել Իսրայելին և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը օգոստոսի 14-15-ը վերսկսել հրադադարի շուրջ քննարկումները։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում