Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:41 13-08-2024

ՏՏ ոլորտի ազատ անկման հիմնական պատճառը մեզ ընձեռնված հնարավորությունները բաց թողնելն է․ Վահան Քերոբյան

ՀՀ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը հոդված է գրել Հայաստանում ՏՏ ոլորտում տիրող իրավիճակի մասին․

«ՏՏ Ոլորտի ազատ անկումը (-13%)

Այս տարվա առաջին կիսամյակում ՏՏ ոլորտը կրճատվել է մոտ 13%-ով։ Դրա հիմնական պատճառը մեզ ընձեռնված հնարավորությունները բաց թողնելն է։

Դեռևս 2022թ. մարտին աշխարհի լավագույն խորհրդատվական ընկերություններից մեկը Կենտրոնական Բանկի պատվերով Կառավարությանը ներկայացրեց 32 կետանոց ճանապարհային քարտեզ, որի իրականացումը ոչ միայն կպահպաներ ձեռք բերված հաջողությունները, այլև կստեղծեր բարենպաստ միջավայր, որ Հայաստան գային նորարարություններ ստեղծող ձեռնարկատերերը` իրենց հետ բերելով կապիտալ, աշխատատեղեր և բազմաթիվ տաղանդավոր ու բարձրակարգ մասնագետների։

Այն մարդիկ, ում հանձնարարվել էր այդ ճանապարհային քարտեզն իրագործել, որևէ կետ այդ ծրագրից չիրագործեցին։ Դրա արդյունքում մենք մեր ձեռքով Վրաստանին "նվիրեցինք" ՏՏ ոլորտ, որը 2022 թվականի սկզբին իսպառ բացակայում էր այնտեղ, իսկ հիմա չափերով գրեթե հավասար է Հայաստանի ՏՏ ոլորտին։ Ընդամենը երկու տարում։

Ավելի քան մեկ տարի առաջ իմ թիմը ներկայացրեց օրենսդրական նախաձեռնություն, որի ընդունելը կբացառեր այն անկումը, որն ունենք այսօր և կապահովեր մեր երկրի մրցունակությունը։ Դրա չընդունումը այսօրվա անկման գլխավոր պատճառն է։ Այժմ էլ մշակվում է փաթեթ, որը ևս չի ապահովելու մեր մրցունակությունը, և արդյունքում մենք կունենանք ոչ միայն միջազգային կազմակերպությունների, այլև հայկական ՏՏ կազմակերպությունների արտահոսք Հայաստանից»։

Ամենից շատ դիտված

17:39 «Եթե օրենք էին խախտել, պետք էր բաժին տանել, ոչ թե ծեծել»․ նոր մանրամասներ՝ պարեկների և քաղաքացիների միջև ծեծկռտուքից
21:04 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն Արամ Հովհաննիսյանն է
19:24 Մենք որևէ համաձայնության չենք հասել Հայաստանի հետ TRIPP-ի վերաբերյալ․ Ռահիմ Սաֆավի
17:03 Ոչ մի օր առանց քեզ. Նորայր Նիկոյանի կնոջ՝ Լուսինեի հրապարակումը տալի հիշատակին
21:48 ՓԾ-ն քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում
18:57 1 ամսական ենք. բլոգեր Քրիստինե Մարգարյանը հրապարակել է փոքրիկ Խաչեի նոր ֆոտոշարքը
15:27 Ձեզ էվակուացնելու են և դուրս են շպրտելու էս դահլիճից և ԱԺ-ի շենքից․ Կոնջորյանը՝ Ղազարյանին
20:00 Վերջ կեղծ հայտարարություններին. արդյոք նոր օրենքը պաշտպանելու է բնակարան փնտրողներին
18:00 Ինչ կտա փաշինյանական քծնանքը, կհարգե՞ն, թե՞ կծիծաղեն
16:20 Սառոչկեդ հանի վրես գցի, մեռնեմ ջանիդ. գյումրեցի երկրպագուի անակնկալ պաստառը Էրիկ Կարապետյանի մենահամերգին