copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:03 13-08-2024

Եղեգնաձորում անցկացվել է «Երիտասարդություն և նորարարություն. Հայաստանի տեխնոլոգիական ապագան» միջոցառումը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը Երիտասադրության միջազգային օրվա առթիվ օգոստոսի 12-ին ՀՀ Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում անցկացրել է «Երիտասարդություն և նորարարություն. Հայաստանի տեխնոլոգիական ապագան» միջոցառումը:

Միջոցառման շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը հանդիպում-քննարկում է ունեցել նախարարության «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացվող «Մասսայական ուսուցում» ծրագրի մասնակիցներ հետ: Նախարարության ֆինանսավորմամբ Armenian Code Academy-ն ՏՏ մասնագիտական կողմնորոշման ծրագրի շրջանակներում դասընթացներ է իրականացնում Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Մարտունի և Վարդենիս, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր և Վայք, Սյունիքի մարզի Կապան, Գորիս և Սիսիան քաղաքներում, ընդգրկված է ավելի քան 300 մասնակից:

Ռուբեն Սիմոնյանը, շնորհավորելով մասնակիցներին Երիտասադության միջազգային օրվա առթիվ, նշել է, որ այսօր առկա են բոլոր հնարավորությունները, որպեսզի գիտելիքով, առաջնորդությամբ իրենց առջև բացեն բոլոր դռները, իսկ տեխնոլոգիաները տալիս են այդ հնարավորությունները։

Նախարարի տեղակալը ընդգծել է նաև նմանատիպ ծրագրերի կարևորությունը, որոնք միտված են ներկայացնելու տեխնոլոգիական ոլորտի ամբողջ շրջանակը, ուղղորդելու երիտասարդներին մասնագիտական կողմնորոշման հարցում։

Ռուբեն Սիմոնյանը երիտասարդների հետ կիսվել է իր փորձով և անցած ճանապարհով, հորդորել շատ կարդալ, սովորել օտար լեզուներ, ուսումնասիրել նորագույն տեխնոլոգիաներ, զարգացնել մի շարք հմտություններ, որպեսզի լինեն պահանջված և մրցունակ մասնագետ:

Armenian Code Academy-ի տնօրեն Նարեկ Ասլիկյանն իր հերթին շնորհավորել է երիտասադներին դասընթացներն ավարտելու կապակցությամբ և նշել, որ կարևոր է այս փուլում ընտրություն կատարել մասնագիտության հարցում և այդ ուղղությամբ զարգացնել գիտելիքներն ու հմտությունները՝ մասնագիտական հաջող ճանապարհ ունենալու համար։

Հանդիպման վերջում ավարտական վկայականներ են հանձնվել Գորիս և Եղեգնաձոր քաղաքների շուրջ 50 մասնակիցների, ովքեր հաջողությամբ ավարտել են դասընթացները։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան