Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:19 16-06-2023

Արցախում երաժշտական դպրոցի հոբելյանական միջոցառումը անցկացվել է մոմերի և լապտերների լույսով

Ստեփանակերտ քաղաքում գործող Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում երեկ տեղի է ունեցել հոբելյանական միջոցառում․ նշել են դպրոցի 85-ամյակը։

Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի Թեորիայի բաժնի դասատու Զարինե Թարանյանը Oragir.News-ին փոխանցեց, որ դպրոցը տարածաշրջանի և Ստեփանակերտ քաղաքի միակ երաժշտական դպրոցն է, որի 85-ամյակը լրացավ այս տարի։

«Մենք որոշել էինք հոբելյանական տոնը նշել և ստացվել էր այնպես, որ փորձերի ժամանակ հոսանքի հետ կապված խնդիրներ մեզ մոտ չեղան, իսկ այդ օրը, երբ չէինք մտածում այն մասին, որ կարող է հոսանք չլինի, անջատվեց»,-ասաց երաժշտական դպրոցի դասատուն։

Թարանյանը նշեց, որ հոսանքի անջատումը նրանց անակնկալի է բերել, մի պահ չեն հասկացել, թե ինչ անեն, բայց ելքը գտել են։

«Ստիպված, որպեսզի միջոցառումը չհետաձգվի, ուրիշ օր տեղափոխվի, մոմերի, լամպի լույսի տակ մեր միջոցառումը անցկացրինք այդ ֆորմատով։ Փորձեցինք այդ դժվարությունները հաղթահարել այդ ձևաչափով, ինչը մեզ մոտ ստացվեց»։

Ուսուցիչը ընդգծեց, որ հոսանքի անջատումը խուճապ է առաջադրել աշակերտների մոտ, բայց իրենք մտադրություն չունեին միջոցառումը չեղարկել, քանի որ մի տարի պատրաստվել էին։

«Երեխաները կաշկանդվել էին, չէին ուզում բեմ դուրս գալ, քանի որ փորձերի ժամանակ երբևէ նման խնդիր չէր առաջացել հոսանքի հետ կապված։ Բայց միջոցառման ժամանակ ֆոսմաժոր եղավ, երեխաները անակնկալի էին եկել, չէին ուզում բեմ դուրս գալ։ Այդ ժամանակ մեր ուսուցչուհին՝ Գոհար Ալեքսանյանը, ասաց՝ ես դուրս եմ գալիս բեմ։ Ինքը դուրս եկավ բեմ, երկու երգ երգեց։ Մեզ թվում էր, որ խնդիրը հոսանքի հետ կապված շուտ կկարգավորվի, բայց այդպես չեղավ։ Մեր ուսուցչուհու համարձակ բեմ դուրս գալը արդեն ոգևորություն տվեց մյուս մասնակիցներին, և երեխաներն էլ հետևից գնացին։ Մեր ուսուցչուհու այդ քայլը շատ ողջունելի էր»։

Թարանյանը նկատեց, որ իրենց համար նման իրավիճակները արդեն սովորական են, բայց երեխաների համար էր անսովոր. «Այս բլոկադան մեզ նեղ պայմանների մեջ գցեց, վիճակը սուղ էր, սննդի, ամեն ինչի հետ կապված շատ է դժվար, բայց մենք փորձում ենք հաղթահարել, գոյատևել․ մեր ազգի ճակատագիրն է այդպես, որ միշտ պետք է գոյատևել, առաջ նայել։ Մենք մեր երեխաներին էլ ենք այդպես տրամադրում, ասում՝ մի ընկճվեք, փորձեք հաղթահարել, մենք դա անցել ենք, մեզ համար դա կրկնություն է, երեք պատերազմ տեսած ժողովուրդ ենք»,- երաժշտական դպրոցի դասատուն հավելեց, որ իրենք ստեղծված իրավիճակից փորձում են երաժշտության արվեստի ոգով, պատվով դուրս գալ։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը