copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 09:00 13-08-2024

Ալիևն ու Փաշինյանը խորամանկ խաղ են մտածել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Ճանապարհների ապաշրջափակման կետը խաղաղության պայմանագրի տեքստից հանելու համար Նիկոլ Փաշինյանը մեծ ջանքեր է գործադրել՝ իր արեւմտյան մեկենասներին համոզելով, որ այդ կետը ներառելը կարող է դնել իր իշխանության տապանաքարը։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ ՀՀ եւ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունները հայտարարեցին, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձ համաձայնությամբ որոշել են հանել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին կետը երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի նախագծից և հարցի քննարկումը տեղափոխել ավելի ուշ փուլ։ Իշխանության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Արեւմտյան գործընկերներին Փաշինյանը ներկայացրել է ներքին հարցումների արդյունքներ, համաձայն որոնց իր իշխանության վարկանիշը պատմական նվազագույնի է հասել: Նա բացատրել է, որ եթե այս մի զիջմանն էլ գնա այս փուլում, ապա դա կարող է երկրում իրավիճակի արտահերթ սրման բերել եւ այդ դեպքում` անգամ ամենափայլուն փիառն ու հեծանիվ-տոլմա շոուն չի փրկի եւ ՔՊ-ն չի կարող անգամ երազել իշխանության վերարտադրության մասին։

Եւ Արեւմուտքն ու մեր հարեւանները համաձայնել են հարցի նման լուծմանը: պայմանավորվել են կողմերի միջեւ կնքել մի ձեւական փաստաթուղթ, որում տեղ չի գտնի հիմնական կռվախնձորը` այն կթողնվի հետագա բանակցություններին: Դրանով մի կողմից՝ ցույց կտան, որ իրենք են գործընթացի «քավորը», ոչ թե Ռուսաստանը, մյուս կողմից՝ ամեն ինչ փորձելու են անել, որ Փաշինյանի իշխանությունը չերերա եւ 2026-ին վերարտադրվի, որպեսզի ավարտին հասցնեն ՌԴ-ին տարածքաշրջանից դուրս մղելու իրենց ծրագիրը։ Իրականում սա Հայաստանի համար վտանգավոր լուծում է, քանի որ գլխավոր հարցը մնում է չլուծված եւ սա պոտենցիալ սրացումների եւ անգամ պատերազմի հավանականությունը պահպանում է: Իսկ մեր դեպքում` մեծ վտանգներով է հղի, քանի որ մեր միամիտ հասարակությունը նորից խայծը կուլ կտա եւ առաջիկա ընտրություններին կաջակցի ՔՊ-ին` վերարտադրվել, չպատկերացնելով, որ «միջանցքի» թեման ընդամենը փոքր ինչ հետաձգվում է:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում