copy image url
Մամուլ 10 ամիս առաջ - 08:20 01-11-2025

Փաշինյանը նոր բան է մտածել․ Հրապարակ

ՔՊ վարչության որոշ անդամներ մտահոգ են նախընտրական ցուցակի ձեւավորման գործընթացի կապակցությամբ: Բանն այն է, որ Փաշինյանը որոշել է՝ ՔՊ համագումարի պատվիրակները պետք է ընտրեն 2026 թ. նախընտրական ցուցակի առաջին 30 համարներին։

Չնայած սա օրենքի պահանջ է, սակայն ղեկավար մարմնում ոմանք առաջարկել են նախապես վարչությունում ընտրել այդ 30-ին, բայց Փաշինյանը կողմ է համագումարի ընտրիչների կողմից ընտրությանը։

Սակայն քանի որ որոշ կարկառուն ՔՊ-ականներ ավելի քիչ ձայներ հավաքեցին սեպտեմբերյան համագումարի ընտրությունների ժամանակ, իսկ ճամբարափոխներ Գեւորգ Պապոյանը, Վահագն Ալեքսանյանն ու Հայկ Կոնջորյանն առաջատար դիրքերում էին, եւ սա՝ այն պարագայում, երբ ընտրությունը կատարվում էր ընդամենը 42 թեկնածուի միջեւ, իսկ ՔՊ արտահերթ համագումարին, որը կհրավիրվի գարնանը, թեկնածուները մի քանի անգամ շատ են լինելու, ուստի ոչ մեկի ճակատագիրը պարզ չէ։

Օրերս Փաշինյանը հայտարարեց, որ նոյեմբերի 1-ից սկսվում են ՔՊ թեկնածուների առաջադրումները` ընտրացուցակում ընդգրկվելու համար, թեկնածուները կարող են ինքնառաջադրվել 2025թ․ նոյեմբերի 1-30-ն ընկած ժամանակահատվածում։ Իսկ թեկնածուների գրանցումը կիրականացնի ՔՊ վարչությունը՝ դեկտեմբերի 1-31-ն ընկած ժամանակահատվածում։

Գրանցված թեկնածուները մինչեւ 2026թ․ փետրվարի 5-ը ներառյալ պետք է վճարեն առաջադրման վճար․ ՔՊ անդամները՝ 500 հազար դրամ, ՔՊ անդամ չհանդիսացող անձինք՝ 1 միլիոն 500 հազար դրամ՝ մոտ 4 հազար դոլար։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում