copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:20 29-01-2025

Մեր դեմ խաղ չկա. «վինետկաների» շքերթը շարունակվում է․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Ներթիմային պառակտվածությունը հաղթահարելու համար Նիկոլ Փաշինյանը վերջերս գրեթե սպառնացել է կուսակիցներին, թե՝ մի հատ էլ լսեցի-տեսա, որ իրար դեմ եք աշխատում, միասնական չեք, չեք պրծնի։ Բանն այն է, որ արտաքին աշխարհն այլեւս Փաշինյանի նկատմամբ նախկին վստահությունը չունի, ուստի նա փորձում է ցույց տալ, որ իր թիմը կուռ է, ներիշխանական հեղաշրջումը բացառված է, ընդդիմությունն էլ չի կարող իրեն հեռացնել։ Մենք գրել էինք, որ ՔՊ-ականներն առաջիկայում փորձելու են հրապարակային «ապացույցներ» ներկայացնել, որ համերաշխ, միասնական թիմ են։ Առաջինը Սյունիքի ՔՊ-ականներն էին․ տեղի իշխանականները, միմյանց հետ ունենալով բազում տարաձայնություններ, կիրակի օրը համատեղ լուսանկար էին հրապարակել՝ իբրեւ միասնականության առհավատչյա։ Հիմա հերթը գյումրեցիներինն է:

Չնայած հայտնի է, որ Գյումրու ՔՊ կառույցում բառի բուն իմաստով իրար միս են ուտում, տարեվերջին անգամ քաշքշուկ էր եղել մարզպետի եւ քաղաքապետի պաշտոնակատարի միջեւ, բայց երեկ էլ նրանք են ճաշկերույթի նկար հրապարակել։ Տեղեկություն կա, որ առաջիկայում ամենօրյա ռեժիմով իշխանության բոլոր «դասարանների վինետկաներն» են հրապարակվելու, որ ներշնչեն` իրենց դեմ խաղ չկա։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում