copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 20:38 12-08-2024

Թուրքիայի պաշտպանության նախարարն անդրադարձել է Սիրիայից զորքերի դուրսբերման հնարավորությանը

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը պատասխանել է Սիրիայից զորքերի դուրսբերման հնարավորության մասին հարցին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters-ին տված հարցազրույցում Յաշար Գյուլերը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել համապարփակ սահմանադրության ընդունման, ազատ ընտրությունների անցկացման, կարգավորման ու անվտանգության համապարփակ մթնոլորտի ստեղծման հարցերում։

«Միայն այն ժամանակ, երբ դա արվի, և մեր սահմանի անվտանգությունը լիովին ապահովվի, մենք փոխհամակարգման միջոցով կանենք այն, ինչ անհրաժեշտ է»,- ասել է նա։

Գործակալությունն ընդգծել է, որ անցյալ ամիս Թուրքիայի նախագահ Էրդողանն հայտարարել էր, թե կհրավիրի Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին՝ քննարկելու հարաբերությունների կարգավորումը, որոնք Անկարան խզել էր 2011 թվականի սիրիական պատերազմից հետո:

Ասադն իր հերթին ասել է, որ բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե դրանք կենտրոնանան հիմնական հարցերի վրա, ներառյալ՝ թուրքական ուժերի դուրսբերումը Սիրիայի հյուսիսից:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ