copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 13:54 30-11-2022

Էրդողանի խոսնակն անդրադարձել է Սիրիայում ռազմական գործողություն իրականացնելու հնարավորությանը

Թուրքիայի նախագահի խոսնակ և արտաքին քաղաքական հարցերով գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Սիրիայում գտնվող ահաբեկչական ուժերի դեմ Թուրքիայի զինված ուժերի հերթական գործողությունը կարող է սկսվել ցանկացած պահի։ Ինչպես տեղեկացնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը, Քալընն այս մասին ասել է թուրքական «AHaber» հեռուստաալիքի եթերում։

Քալընը շեշտել է, որ Սիրիայում նոր ռազմական գործողությունները կարող են իրականացվել այնպես, ինչպես նախորդները։ Անդրադառնալով Թուրքիայի զինված ուժերի հնարավոր հարձակումներին պաշտոնական Դամասկոսի արձագանքին` թուրք պաշտոնյան նշել է, որ եթե չլինեին թուրքական բանակի նախորդ երեք հակաահաբեկչական գործողություններն, ապա այսօր չէր լինի նաև Սիրիայի տարածքային ամբողջականությունը։

Թուրքիայի նախագահի խոսնակը հայտնել է, որ Անկարան նման գործողությունների թեման բարձրացնում է իր դաշնակից երկրների և հարևանների հետ երկխոսության ժամանակ։ Նա միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրել այն բանին, այդ քննարկումներում խոսք չի գնում թույլտվություն ստանալու մասին։

«Ամերիկացիները դժգոհություն են հայտնում, Ռուսաստանն ու մյուսները արձագանքում են։ Սակայն դա որևէ կերպ չի ազդի Թուրքիայի քայլերի վրա։ Մենք այս մասին հստակ տեղեկացնում ենք կապի ուղիներով»,- եզրափակել է Թուրքիայի ղեկավարի մամուլի քարտուղարը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին

Ձեզ գուցե հետաքրքրի