copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:25 29-12-2022

Զախարովան անդրադարձել է Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման հնարավորությանը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Ստեփանակերտի օդանավակայանը գործարկելու հնարավորությանը։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, Զախարովան պատասխանել է հարցին, թե արդյոք հնարավո՞ր է օդանավակայանը գործարկել՝ Արցախում առաջացող հումանիտար ճգնաժամը մեղմելու համար:

Մարիա Զախարովան շեշտել է, որ Ստեփանակերտի օդանավակայանը գործարկելու հարցը Ռուսաստանի իրավասության հարց չէ:

Անդրադառնալով Լաչինի միջանցքի ապաշրջափակնման հարցը Մինսկի խմբի ձևաչափում քննարկելու հնարավորությանը՝ վերջինս հայտնել է, որ Ռուսաստանը չէ, որ արգելափակում է Մինսկի խմբի համանախագահության աշխատանքը:
,
«Ինչ վերաբերում է ՌԴ խաղաղապահ առաքելության հասցեին հնչող քննադատություններին, ապա դրանք անընդունելի են: Նրանք անում են հնարավորը՝ տեղում իրավիճակի կարգավորման համար: Որևէ հանրային քննադատություն գործին չի օգնում: Ավելի վատ իրավիճակներ էլ են եղել: Ամեն ինչ անում ենք իրավիճակը լավացնելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին

Ձեզ գուցե հետաքրքրի