Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 2 տարի առաջ - 09:45 12-08-2024

Я в больнице, помогите. տեռո՞ր, թե՞ խարդախություն

Վերջին օրերին Oragir.News-ը ահազանգեր է ստանում քաղաքացիներից, որ իրենց քաղաքային հեռախոսով զանգահարում է անհայտ անձը և ռուսերեն լեզվով, կանացի ձայնով, լացակումաց հեծկլտալով, հայտնում, որ վթարի կամ վրաերթի է ենթարկվել ու գտնվում է հիվանդանոցում. «Я в больнице, помогите»,- ասում է կանացի ձայնը։ Այնուհետև միանում է մեկ ուրիշն ու ասում, որ բարդ իրավիճակ է ստեղծվել, որից դուրս գալու համար գումար է անհրաժեշտ։ Այսպիսի դեպքերի մասին նաև բազմաթիվ ֆեյսբուքյան գրառումներ կան։

Որոշ դյուրահավատ քաղաքացիներ հավատում են խարդախներին, որ իրենց ինչ-որ հարազատը դժբախտության մեջ է ընկել, խառնվում են իրար, կորցնում ողջախոհությունն ու ընկնում խարդախների ծուղակը։ Ոստիկանությունն օգոստոսի 7-ին հայտարարություն է տարածել այս հանցագործության և դրանից տուժածների վերաբերյալ. «Վերջին շրջանում Երևանում խաբեությամբ գումար հափշտակելու նոր մեթոդ է արձանագրվել: Քաղաքային հեռախոսահամարներին անհայտ անձանց կողմից զանգեր են ստացվել, որ այլ երկրում գտնվող հարազատը իբր վթարի է ենթարկվել կամ իբր վրաերթի է ենթարկել մարդու, և բուժման համար անհրաժեշտ է շտապ գումար փոխանցել: Հիշյալ զանգերից հետո տվյալ քաղաքացիների բնակարաններ անձինք են այցելել և նրանցից խաբեությամբ գումար վերցրել: Ըստ ոստիկանությունում ստացված հաղորդումների՝ խաբեությամբ քաղաքացիներից հափշտակվել են, մասնավորապես, 16 հազար, 20 հազար, 30 հազար դոլար։ Հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 7-ը Երևանում գրանցվել է նման եղանակով կատարված խարդախության 28 դեպք: ՆԳՆ-ն զգուշացնում և հորդորում է՝ խարդախության զոհ չդառնալու համար չվստահել անծանոթից ստացված տեղեկությանը և հավաստիությունը ստուգել ծանոթ-բարեկամներից»:

Ի՞նչ է սա, հոգեբանական տեռո՞ր է, թե՞ եվրասիական խարդախություն։

Համացանցային ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ճիշտ նույնպիսի հանցավոր գրոհներ տեղի են ունեցել Բելառուսում, Ղազախստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, ՌԴ-ում։ Համացանցում առկա են այդ երկրների իրավապահների հայտարարություններն ու հայտնի լրատվականների անդրադարձները, որտեղ հանրությանը զգուշացնում են, որ զանգահարողներն ու գումար պահանջողները խարդախներ են։ Այս խարդախություններն արձանագրվել են 2017 թվականից, սակայն լայն տարածում են գտել 2022-ին ու մինչ օրս չեն բացահայտվել։ Այս առումով կարելի է արձանագրել, որ սա եվրասիական ծագում ունեցող և լուրջ փորձաշրջան անցած կազմակերպված հանցագործություն է։

Եվ ահա այս տարի սրիկաները «համերգ» են տալիս Հայաստանում։ Հասարակական արձագանքները հաշվի առնելով, կարելի է ասել, որ սրիկաները ՀՀ հազարավոր քաղաքացիների են զանգել, ահաբեկել, հոգեկան տագնապ պատճառել ու մոլորեցրել։ Ոստիկանության հայտարարությունը վկայում է նաև, որ նրանք Հայաստանում կարողացել են մեծ գումարներ խլել քաղաքացիներից ու չբռնվել։ Հետևաբար՝ ենթադրելի է, որ նրանք հաջողությունից ոգևորված, կրկին կփորձեն գործել ՀՀ-ում։

Հաշվի առնելով, որ մեր ժողովրդի մեծ մասը վերջին պատերազմների, պարտությունների և մարդկային կորուստների հետևանքով հոգեբանական խոցելի իրավիճակում է, ապա այսպիսի հոգեբանական տագնապալի գրոհները մեծ վնաս են պատճառել ժողովրդի առողջությանը։

Հանցագործության եվրասիական տարածքը, կրկնվող ձեռագիրը, գործելաոճն ու անպատիժ մնալը հիմք են ենթադրելու, որ սրիկաները գործում են ինչ-որ երկրի հատուկ ծառայությունների հովանավորությամբ։ Հանրային ասեկոսեներում շրջանառվում է վարկած, որ հենց ռուսական հատուկ ծառայություններն են հոգեբանական տեռորն ու շորթումն իրականացնողները։ Հաշվի առնելով, որ ինչպես Բելառուսում, Ղազախստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, այնպես էլ ՀՀ-ում ազատորեն վխտում են ռուսական գործակալները, ապա ենթադրյալ ռուսական հովանավորություն վայելող խարդախները առանց դժվարության կարող են ձեռք բերել պոտենցիալ զոհերի անձնական տվյալներն, ուսումնասիրել զոհերի թույլ-խոցելի կողմերը, թիրախային հարվածներ հասցնել և մեծ գումարներ շորթել։

Կարճ ասած՝ այս զուտ եվրասիական խադախությունը հոգեբանական զանգվածային տեռոր է։ Եվ պետք է ոչ միայն իրավական, այլև քաղաքական գնահատական ստանա։ Իրավապահները պետք է իրենց եվրասիական գործընկերների օգնությամբ ավելի շատ տեղեկատվություն հավաքեն այս հանցախմբի և դրա դեմ պայքարի փորձի վերաբերյալ։ ԱԱԾ-ն էլ պետք է հրատապ պարզի, թե ի՞նչ առնչություն ունեն սրիկաները օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ։ Իսկ ՀՀ քաղաքացիները այս հոգեբանական տեռորի կրկնությունից արդյունավետ պաշտպանվելու համար պետք է հարազատների հետ խոսեն միայն հայերեն, օտարալեզու խարդախների կասկածելի զանգերի մասին անհապաղ տեղեկացնեն ոստիկանությանն ու ԱԱԾ-ին։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

21:04 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն Արամ Հովհաննիսյանն է
19:24 Մենք որևէ համաձայնության չենք հասել Հայաստանի հետ TRIPP-ի վերաբերյալ․ Ռահիմ Սաֆավի
21:48 ՓԾ-ն քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում
18:57 1 ամսական ենք. բլոգեր Քրիստինե Մարգարյանը հրապարակել է փոքրիկ Խաչեի նոր ֆոտոշարքը
20:00 Վերջ կեղծ հայտարարություններին. արդյոք նոր օրենքը պաշտպանելու է բնակարան փնտրողներին
12:59 Պատերազմի տարին դեռ չլրացած փառատոն-ֆեստիվառ կազմակերպելը սրիկայությո՞ւն չէր. Նաիրա Մարգարյան
14:45 Ինչպես տխրել յան ազգանունով մարդկանց հաջողությունից, եթե իրա տեղը օղլու ազգանունով մարդ կարող էր լինել
18:14 Պապոյանը ՌԴ գյուղնախարարի հետ քննարկել է հայկական արտադրանքի առաջ ռուսական շուկայի վերաբացման հարցը
19:10 ՀՀ քաղաքացի երեխաներին կարգելվի կրթվել Ստամբուլի հայկական դպրոցներում
09:01 Բնակարանի տարօրինակ նվերներ` Կաթողիկոսի դատավորի կյանքում