copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 16:10 11-08-2024

Իրանի բարձրաստիճան զինվորական պատվիրակությունն այցով ժամանել է Ռուսաստան

Իրանական բարձրաստիճան պատվիրակությունը ժամանել է Ռուսաստան՝ մասնակցելու «Բանակ-2024» 10-րդ միջազգային ռազմատեխնիկական համաժողովին, հայտնում է IRNA-ն։

«Բանակ-2024» 10-րդ միջազգային ռազմատեխնիկական համաժողովը նախատեսվում է անցկացնել 2024 թվականի օգոստոսի 12-14-ը։ Իրանական բարձրաստիճան պատվիրակությունը կայցելի «Բանակ 2024» ցուցահանդեսը, որը կազմակերպել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։ Ռազմական միջոցառման նպատակն է ռազմական տեխնիկայի հնարավորությունները ցուցադրել ցուցահանդեսի օտարերկրյա մասնակիցներին և պատվիրակություններին։

Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանական արդյունաբերությունը երրորդ տարին անընդմեջ ակտիվ մասնակցություն է ունենում ցուցահանդեսին։ Ցուցահանդեսին կներկայացվեն Իրանի նորագույն ռազմական և պաշտպանական-արդյունաբերական սարքավորումները: Իրանական պատվիրակությունը գլխավորում է «Խաթամ ​​ալ Անբիա» բազայի համակարգողի տեղակալ, բրիգադի գեներալ Ալի Շադմանին։

Համաժողովը հարթակ է, որտեղ ընկերությունները և ձեռնարկությունները կարող են ցուցադրել իրենց արտադրանքը ռազմաարդյունաբերական համալիրի շրջանակներում համագործակցության հետագա ինտեգրման համար:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի