Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 20:55 08-08-2024

Չենք տեսնում թմրամիջոցի դեմ պայքար. 3 տոննա հայտնաբերվեց ու անհետացավ. հարցում 

Կառավարությունը պարբերաբար հայտարարում է թմրամիջոցի դեմ պայքարին ուղղված քայլերի մասին։ Նույնիսկ Հայաստանում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով են ստեղծել։ Կառավարությունն ակնկալում է, որ այս քայլերի արդյունքում կուժեղացվի հսկողությունը թմրամիջոցների, հոգեմետ նյութերի շրջանառության նկատմամբ, կբարձրանա անօրինական շրջանառության դեմ պայքարի արդյունավետությունը։ Սակայն վիճակագրությունը այլ բանի մասին է վկայում՝ աճել են թմրամիջոցների ապօրինի շրջնառության դեպքերը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում և քաղաքացիներին հարցրել, թե իրենց կարծիքով՝ թմրամիջոցների դեմ պայքարն արդյունավե՞տ է։

«Ե՞րբ ենք տեսնում թմրամիջոցի դեմ պայքար։ Ոչ թմրամիջոցն ենք տեսնում, ոչ պայքարը։ Մենակ լսում ենք ու անհետանում ա։ Ես լսեցի 3 տոննա թմրանյութ էր հայտնաբերվել, անհետացավ, 1 տոննա հայտնաբերվել էր, անհետացավ»,- պատասխանեց մի տղամարդ։

«Մեր երկրում ոչ մի բան չի արվում դրա համար»,- ասաց անցորդներից մեկը։

«Հաստատ՝ չէ։ Ուզողը կգտնի, ամեն ինչ կանի, որ հասնի ուզածին»,- պատասխանեց մի երիտասարդ։

«Որ իսկականից պայքարեն՝ իհարկե»,- նշեց մի տարեց կին։

«Համակարգն ինչ մեղք ունի, որ քաղաքացիների մոտ տենց հակում ա առաջացել»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

«Հատուկ ծառայությունները պետք է ավելի ակտիվ աշխատեն։ Իրենց թուլությունն է դա։ Իրենք ինչքան թույլ են, էդքան շատանում է թմրամիջոցների շրջանառությունը։ Իրենք էլ բիզնես են անում»,- պատասխանեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
15:14 Ես պիտի ցույց տամ ձեր դհոլչի դատախազը ոնց է մարդկանց վրա գործ կարում. Մեսրոպ Մանուկյան
20:18 Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ
11:30 Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Աժ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը