copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:42 05-08-2024

Գյումրիի 19-րդ դարի պատմամշակութային շենքերը վերածվել են ռեստորանների և հյուրանոցների

«Գյումրիի պատմամշակութային շենքերի 90%-ը մասնավորին է պատկանում»,-այս մասին օրերս Oragir.News-ի հետ զրույցում հայտարարել էր Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։ Գյումրիի պատմամշակույթային շենքերը անցնելով մասնավորին, վերածվում են ռեստորանների ու հյուրանոցային համալիրների։ Քաղաքային իշխանությունների միակ մխիթարությունն այն է, որ գոնե այդպես շենքերը փրկում են փլուզվելուց։

Oragir.News-ը դեռ նախորդ տարի էր գրել, որ Գյումրիի պատմամշակութային շենքերի մեծ մասի սեփականատերը «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ, նախկին պատգամավոր Արման Սահակյանն է, ինքն էլ չէր հերքել։

Խոսքը մասնավորապես նախկին Ալեքսանդրովսկի, ներկայիս Աբովյան փողոցում և Շիրազի փողոցի վրա գտնվող պատմական շենքերի մասին է, որոնք նույնպես վթարային վիճակում էին։

Մեր աղբյուրի փոխանցմամբ` Արման Սահակյանի անվան հետ են կապվում Գյումրիի 16 փողոցում գտնվող «Գևոր աղի բաղնիքը», որն այժմ վերածվել է Alexandra spa կենտրոնի։ Շուրջ 150 տարի առաջ կառուցված և այժմ ալեքսանդրապոլյան պատմական ժառանգություն համարվող շենքը իր պատերի ներքո ամփոփում է գյումրվա բաղնիքի ողջ գաղափարախոսությունը։

«Արման Սահակյանին է պատկանում նաև Աբովյան փողոցում գտնվող Ալեքսանդրովսկի ռեստորանը։ Կինոյից հայտնի փողոցներում ևս ռեստորաններ ու հյուրանոցներ է հասցրել ունենալ»- ասում է մեր զրուցակիցը։

Խոսակցություններ էին շրջանառվում նաև, որ «Կինո հոկտեմբերի» շենքը ևս գաղտնի պայմանավորվածությունների արդյունքում օտարվել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահին։ Վերջինս ո'չ հերքել է, ո'չ հաստատել։ «Հոկտեմբեր» կինոթատրոնի շենքի շուրջ կրկին աղմուկ բարձրացավ, երբ օրերս Գյումրիի ավագանու արտահերթ նիստի ժամանակ քվեարկության դրվեց Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանի՝ ՔՊ խմբակցությանն ուղարկած առաջարկը Գյումրի քաղաքի ղեկավարի 24 որոշում անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու մասին պահանջներով ՀՀ վարչական դատարան հայցադիմումներ ներկայացնելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ խոսքը տարբեր տարիներին Գյումրիի քաղաքապետեր Վարդան Ղուկասյանի և Սամվել Բալասանյանի ղեկավարման ժամանակահատվածներում օրենքի խախտմամբ թույլ տրված որոշումներին է վերաբերվում։

Նշենք, որ կառավարության 1998 թվականի որոշմամբ «Կումայրի» արգելոց-թանգարան»-ը որպես համայնքային գույք փոխանցվել է Գյումրի քաղաքին, որպես սեփականություն: 2001թ․-ին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը արգելոց-թանգարանի Աբովյան 143 հասցեում գտնվող շենքը՝ «Հոկտեմբեր» կինոթատրոնը, ուղղակի վաճառքով՝ 25.000.000 ՀՀ դրամով օտարել է «Կինոթատրոն Մոսկվա» ՍՊԸ-ին:

Կինոթատրոնի շենքը հանդիսանում է պատմամշակութային հուշարձան և ենթակա չէր օտարման: Նշենք նաև, որ «Հոկտեմբեր» կինոթատրոնի սեփականատերերի ցանկում տարբեր անուններ են նշվում`Արման Սահակյան, Վարդան Սրմաքեշ։ Կինոթատրոնը փետրվարի 1-ից փակ է, վերանորոգման աշխատանքներով էր պայմանավորված, բայց փաստն այն է, որ ոչ մի աշխատանք էլ չի կատարվում։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
16:09 Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը
16:23 Երգչուհի Մաշ Իսրայելյանը հիվանդանոցից առաջին նկարն է հրապարակել փոքրիկի հետ
20:07 Ռուսաստանում ռեկորդային թվով հուղարկավորության բյուրոներ են գրանցվել