copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 07:44 02-08-2024

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տվյալներ չեն ներկայացվում. ԿԿՀ-ի խնդիրները. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից հաշվետու ժամանակահատվածում 721 ծանուցումների հիման վրա ստացել եւ հայտարարագրման համակարգ է մուտքագրել 1963 հայտարարատու պաշտոնատար անձանց՝ պաշտոնի նշանակվելու կամ պաշտոնից ազատվելու վերաբերյալ տվյալներ, որոնք վերաբերում են 2843 փոփոխությունների։

Վերը նշված փոփոխություններից 1423-ը եղել են պաշտոնեական պարտականությունները ստանձնելու, 1420-ը՝ պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու մասին։ Հաշվետու ժամանակահատվածի վերջի դրությամբ համակարգում գրանցված, գործող պաշտոնատար անձանց թիվը կազմել է 6158։

Ըստ Հանձնաժողովի հաշվետվության` հայտարարատու պաշտոնատար անձանց պաշտոնի նշանակվելու կամ պաշտոնից ազատվելու վերաբերյալ ծանուցումների տվյալներում մշտապես առկա են եղել մի շարք խնդիրներ, մասնավորապես, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից դրանք չէին ներկայացվում «Հանրային ծառայության մասին» օրենքի 35-րդ հոդվածով սահմանված ժամկետում, ներկայացված ծանուցմանը կցված չէր լինում համապատասխան ակտի պատճենը, Հանձնաժողովի սահմանած ձեւաթուղթը լրացված էր լինում անհամապատասխանություններով։

Հարկ է նշել, որ պաշտոնեական պարտականությունների դադարեցման վերաբերյալ հայտարարագրերի թիվը վերջին երեք տարիներին տարեցտարի աճել է, ինչը կարող եք տեսնել կից պատկերում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը