copy image url
Սպորտ 2 տարի առաջ - 15:30 27-07-2024

Հայտնի են Օլիմպիական խաղերի առաջին մեդալակիրները

Հայտնի են 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի առաջին մեդալակիրները։

Չինացի հրաձիգներ Շենգ Լիհաո/Յուտինգ Հուանգը դարձել են օդամղիչ հրացանով 10 մետր հեռավորության վրա հրաձգության միքստ մրցումների օլիմպիական չեմպիոն։

Արծաթե մեդալներ են նվաճել հարավկորեացիներ Չի Հյուն Կեումը և Հա Չուն Պարկը։ Ղազախստանի հավաքականը նվաճել է բրոնզե մեդալներ։

Այսպիսով, այս պահին մեդալային հաշվարկն այսպիսին է․

Չինաստան - 1 ոսկի
Հարավային Կորեա - 1 արծաթ
Ղազախստան - 1 բրոնզ

Ամենից շատ դիտված