Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 13:00 27-07-2024

Ճանապարհ չունենք դեպի մեր տներ, ուրիշի հողի վրայով ենք անցնում. ահազանգ Էջմիածնից

Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի բնակիչներն ահազանգում են՝ քաղաքապետարանն ավելի քան 1 տարի է, ինչ բնակիչների բողոքն անտեսում է և չի պատրաստվում լուծել բնակելի թաղամաս տանող ճանապարհի հարցը։

«Այս հողատարածքը, որով մարդիկ անցնում են դեպի բնակելի թաղամասեր, օրինական փաստաթղթերով պատկանում է բնակիչներից մեկին, իսկ այլ ճանապարհ դեպի տներ չկա, չնայած նրան, որ դեռևս 1 տարի առաջ Էջմիածնի քաղաքապետարանից խոստացել են նոր ճանապարհ կառուցել։ Բնակիչները ժամանակ առ ժամանակ բողոքել են, բայց անօգուտ է։ Հողատարածքի սեփականատերը հող է բերել լցրել, որպեսզի շինարարություն սկսի, բայց քանի որ քաղաքապետարանը մատը մատին չի տալիս և ճանապարհ չի կառուցում, ստիպված մի փոքր մաս թողել է, որպեսզի գոնե բնակիչները գնալ-գալու ճանապարհ ունենան»,- Oragir.News-ի հետ զրույցում դժգոհեց Չարենց թաղամասի բնակիչներից Արմեն Ալեքսանյանը։

Բնակչի խոսքով՝ բնակելի հատվածի ճանապարհն էլ է վատ վիճակում՝ ո՛չ ասֆալտ կա, ո՛չ էլ հույս, որ կլինի․

«Բնակիչները մարդ ա 20․000 դրամ հավաքել շեբեն են գնել, բերել լցրել, ճանապարհը դզել են, քաղաքապետարանից եկել շեբենը քերել տարել են, ասել են՝ ասֆալտելու են, բայց ոչ մի ասֆալտ էլ չեն արել։ Անձրև է գալիս մեքենաներն ընկնում են փոսերի մեջ»։

Ալեքսանյանը հավելեց, որ Էջմիածնում հազարավոր խնդիրներ կան, սակայն, դրանք չեն լուծվում, լուծվում են միայն այն խնդիրները, որոնք պետք է ներկայացվեն Նիկոլ Փաշինյանին, ով մարզային այցելությունների ժամանակ գնում է դրանք ստուգելու։ «Փաշինյանը գալիս է Էջմիածին, գնում մանկապարտեզներ, իսկ ռեալ խնդիրները չի լուծում»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով