copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:54 26-07-2024

Գողության փորձ՝ 8 համարի երթուղում

Ֆեյսբուքյան օգտատեր Տաթև Համբարձումյանը իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասված է․ «Այսօր 8 համարի երթուղու մեջ նկարում պատկերված մարդը ձեռքը մինչև հոգու խորքը մտցրել էր պայուսակիս մեջ և դէ փորձում էր նապաստակ դուրս հանել այնտեղից, բայց քանի որ նապաստակ չկար նա մտածեց

«Օյյ, լավ կարելի է դրամապանակ հանել»

Ասում եմ չե՞ս ամաչում մեծ մարդ ես, էս ի՞նչ ես անում

բա պայուսակդ բաց էր ասեցի զգուշացնեմ

Ես պայուսակս բացել էի որպեսզի դրամապանակս հանեի, ինքը հավանաբար որպես բարի կամքի դրսևերում ցանակցել էր ինձ օգնել։

Մի խոսքով՝ զգույշ եղեք այսպիսի «զգուշացումներից»

Ձեռքի վրա պիջակ կար գցված, որն էլ նրան օգնում էր կատարելու վերոնշյալ աճպարարական հնարքը»։

Ամենից շատ դիտված