copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:59 25-07-2024

Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղի հետևանքների հաղթահարման համար 100 մլն դրամ մարդասիրական օգնություն կցուցաբերվի

Կառավարությունն այսօր՝ հուլիսի 25-ին, հավանություն է տվել «Դրամական միջոցների բարեգործական նվիրատվու­թյուն» պայմանագրի ստորագրման առաջարկությանը:

ՀՀ ֆինանսների նախարարության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Դրամական միջոցների բարեգործական նվիրատվության մասին» պայմանագրով նախատեսվում է Բանկի միջոցներից ՀՀ-ին, ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության, տրամադրել 100 մլն ՀՀ դրամի չափով նվիրատվություն՝ ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-ից 26-ը տեղացած հորդառատ անձրևների հետևանքով ՀՀ-ում առաջացած բնական աղետի և դրա հետևանքների հաղթահարման համար մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի